15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Շանթ Հարությունյանը հացադուլ է անում

 Հունիսի 8-ից, հայրս քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը, «Վարդաշեն» ՔԿՀ- ում սկսել է անժամկետ հացադուլ, այն պահանջով, որ իրեն տեղափոխեն առանձին խուց։ Այս հինգ օրերի ընթացքում, նրա հացադուլի մասին չի բարձրաձայնվել, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել, որ մինչեւ ուրբաթ կկատարեն իր պահանջը։ Բայց հայրս չի դադարեցրել իր հացադուլը։ Ուրբաթ օրը, հունիսի 12-ին, նրա պահանջը չկատարվելով եւ […]

Հիվանդանոց՝ թմրամիջոցի գերդոզավորումով

Հունիսի 12-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը, «թմրամիջոցի գերդոզավորում» ախտորոշմամբ, Անդրանիկի փողոցի 8 շենքի մի բնակարանից իրենց մոտ է տեղափոխել 1972 թ. ծնված Վաչե Ս.-ին:  Ըստ բժշկի տեղեկանքի՝ Վաչե Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Բնակարանի զննությամբ՝ պատշգամբի սեղանի վրա, հայտնաբերել է 2 ներարկիչ` յուրաքանչյուրը մոտ 4 […]

24 ամյա Գևորգը անչափահասին դրդել էր

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մալաթիայի բաժնի ծառայողները Հյուսիսային պողոտայի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել մայիսի 11-ից ՀՀ քրեական օրենսգրքի 165 հոդվածի (Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) 1-ին մասի մեղադրանքով հետախուզվող, 1991 թ. ծնված Գևորգ Ա.-ին:

Տիգրանը սուր կտրող գործիքով հարվածել է Արթուրի կրծքավանդակին

Հունիսի 11-ին, ժամը 03.00-ին, Վանաձորի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 81 շենքի մոտից, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխել 1988 թ. ծնված Արթուր Խ.-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, Վանաձորի Աճառյան փողոցի թիվ 13 շենքի մոտ, […]

Հարվածելով դեմքին՝ հափշտակել է

Հունիսի 11-ին, ժամը 05.50-ին, 1982 թ. ծնված Արթուր Ս.-ն ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Լոռու մարզի Լեջան գյուղի սկզբնամասում իրեն է մոտեցել 1978 թ. ծնված Սուրեն Ս.-ն և հարվածելով դեմքին՝ ձեռքից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և դիմել փախուստի` պատճառելով 70.000 դրամի վնաս: Ժամը 07.00-ին Սուրեն Ս.-ն իր […]

Որոշ պարզաբանումներ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնախումբն իր խորին մտահոգությունն է հայտնում Աթենքի «Հայաստան» շաբաթաթերթի ս.թ. հունիսի  8-ի թիվ 926 համարի խմբագրականում ներկայացված տեղեկությունների վերաբերյալ և ցանկանում է որոշ պարզաբանումներ տրամադրել այս կապակցությամբ: Առաջնահերթ հարկ ենք համարում ճշտել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Հունաստանի հանձնախումբը հիմնվել և գործում է ոչ թե ՀՀ Սփյուռքի նախարարության, այլ Հայոց […]

Ձերբակալվել է ոստիկանության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետը

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ա.-ն: Այս մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության լրատվության վարչությունը՝ հետեւյալ հաղորդագրությամբ. «Նախաքննությամբ պարզվել է, որ 2013թ. սեպտեմբերի 22-ին Տավուշի մարզի Աչաջուր գյուղի […]

Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է զոհված զինծառայողների ծնողներին

Օմբուդսմենը վերահաստատել է, որ  ծնողների բոլոր դժգոհությունները, այդ թվում՝ պարբերաբար հավաքներիիրականացումը, նրանց որդիների մահվան դեպքերով քրեական գործերի ամբողջապես բացահայտված չլինելու ևկասկածները փարատված չլինելու հետևանք են: Օմբուդսմենը կրկին հիշեցրել է իր բազմիցս արտահայտած համոզումը,որ խնդրի լուծմանն էականորեն կնպաստի միջկուսակցական խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը:  Նման հանձնաժողովը, պահպանելով քրեական դատավարության բոլոր պահանջները, առանձին-առանձին կուսումնասիրեր քրեական գործերը և խորհրդակցական  բնույթի առաջարկություններ կներկայացներ հանրությանն ու համապատասխանմարմիններին՝ քննությունը փակուղային վիճակից  դուրս բերելու համար: Առաջարկը, ցավոք,դեռևս չի ընդունվել առանձին քաղաքական ուժերի ու որոշ պետական պաշտոնյաների կողմից, ինչն էլ հանգեցրել է նմաներկարատև և անցանկալի հետևանքների: Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողների հետ քննարկվել են խաղաղ ակցիաների անցկացման հետ կապվածհարցերն ու խնդրի շուրջ եղած մտահոգությունները:  Ծնողներն իրենց հերթին հայտնել են, որ ստացել են Օմբուդսմենիկայացրած խախտման որոշումը, որում, մասնավորապես, անդրադարձ էր կատարվել 2015թ. փետրվարի 11-ին նրանց հավաքի ընթացքում ոստիկանության ծառայողների գործողություններին:   Օմբուդսմենի որոշման մեջ նշվել էր, որ նույնայդ տարածքում մի շարք դեպքերում նույն անձանց կողմից անցկացվել են հավաքներ, որտեղ նրանք դրսևորել եննույնանման վարքագիծ, արտահայտել նույն պահանջները, սակայն հավաքները չեն դիտարկվել որպես պետականմարմնի բնականոն գործունեությանը սպառնացող հեռավորության վրա իրականացվող ակցիաներ:  Նմանհիմնավորմամբ Օմբուդսմենը ոստիկանության գործողությունները գնահատել էր ոչ իրավաչափ և գտել, որ խախտվելեն զոհված զինծառայողների ծնողների իրավունքները: Զինծառայողների ծնողների հետ համաձայնեցվեց նրանց խնդիրների հետ կապված աշխատանքներըշարունակել Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալի և արագ արձագանքման վարչության հետ: Հանդիպման ավարտին Օմբուդսմենը վերահաստատեց, որ շարունակելու է հնարավորինս աջակցել ծնողներին իրենցսահմանադրական բոլոր իրավունքների պաշտպանության հարցում:  Օմբուդսմենի աշխատակազմ    

Հայտարարություն զինծառայողներին բժշկական զննության արդյունքների եզրակացության չտրամադրելու վերաբերյալ

2015 թ-ի հունիսի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին դիմած քաղաքացին հայտնել է, որ 2015 թ-ի հունվարին զինվորական ծառայության զորակոչված իր որդու՝ Ա. Բ-ի մոտ առաջացել է առողջական խնդիր, որը զորակոչվելիս չի հայտնաբերվել: Տվյալ առողջական խնդրի հետևանքով զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ անցել է համապատասխան հետազոտություններ: Զինծառայողի հայրը, դիմել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի […]

14-ամյա աշակերտը դանակահարել է ուսուցչին

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ասիացի արտաքինով դեռահասի, ով մեղադրվում է ուսուցչին դանակահարելու մեջ: Միջադեպը տեղի է ունեցել տեղի դպրոցներից մեկում: Աշակերտը դանակահարել է 50-ամյա ուսուցչին համադասարանցիների աչքի առաջ ու փախել, հայտնում է The Daily Mail-ը: Թե ինչն է եղել աշակերտի նման արարքի պատճառը, հայտնի չէ: Այժմ տեղի ոստիկանությունը որոնում է տղային:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի