22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխատանքից ազատեցին. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է.

«Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մարզպետարանի կրթության վարչության պետ Հասմիկ Գասպարյանը երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այդ օրը հանդիպում է ունեցել տվյալ դպրոցում, նախկին տնօրենը հեռացել է եւ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեն Լիլիկ Մուրադյանը:

Ստեփանյանն ազատվել է մարզպետի կարգադրությամբ: Հիշեցնենք, որ խոսքն այն դպրոցի մասին է, որի կոլեկտիվի ճնշող մեծամասնությունը ոտքի էր կանգնել՝ պաշտպանելու իր իրավունքները՝ տարբեր ատյաններ դիմումներ գրելով, այցելելով նաեւ ՄԻՊ գրասենյակ: Նրանց ներկայացմամբ, ընդամենը 1 տարի առաջ տնօրենի պաշտոնում ընտրված Ստեփանյանն իրեն իշխան էր կարծում այդ դպրոցում, համոզված էր, որ իր հալածանքների դիապազոնն անսահմանափակ է ու որ ինքն անպատժելի է, որովհետեւ ամուր թիկունք ունի, մասնավորապես, ինչպես պնդել է, ի դեմս վարչապետի: Նա նաեւ, ինչպես վստահեցնում էր դպրոցի կոլեկտիվը, սպառնացել էր աշխատանքից ազատել նրանց 90 տոկոսին, ինչի մեկնարկն արդեն իսկ տվել էր:

Եւ ահա, ըստ կրթության վարչության պետի, Ստեփանյանին աշխատանքից ազատելու՝ մարզպետի կարգադրության համար հիմք են հանդիսացել աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ եւ 6-րդ կետերը, ըստ որոնց՝ աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե աշխատողը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին, ինչպես նաեւ եթե կորցել է վստահությունը տվյալ աշխատողի նկատմամբ:

Մարզպետի կարգադրության համար հիմք են հանդիսացել նաեւ ԿԳՆ-ի աշխատանքի պետական տեսչության անցկացրած ստուգումները, որոնց ընթացքում, ինչպես ավելի վաղ նշել էինք, հայտնաբերվել են մի շարք խախտումներ»:

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ