Այս թեմայում քաղաքականություն փնտրողները Հայաստանի թշնամիներն են
Ռուս զինծառայողին սպանել է իր ռուսաստանցի գործընկերը: Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է նախօրեին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողի սպանությանը եւ դրան հետեւած վերլուծություններին:
Առավոտյան,երբ հայտնի դարձավ Գյումրու “Մայր Հայաստան” համալիրի մոտ տեղի ունեցած ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Իվան Նովիկովի սպանության մասին,արդեն կանխագուշակում էի,որ շատ կլինեն քաղաքականացված մեկնաբանությունները…Դա սպասելի էր, քանի որ շատերը մտածում էին,որ այսպես գյումրեցիները “վրեժխնդիր” եղան ՌԴ-ից՝ Վ.Պերմյակովին ՀՀ իրավապահներին չհանձնելու համար…
Կային նաև այլ վարկածներ…Սակայն,երբ գործն արդեն ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ էր և Գյումրիում ԲՈԼՈՐԸ գիտեին մեղավորի անունը՝Աստրախանից պայմանագրային հիմունքներով Գյումրիի ռուսական ռազմաբազայի ծառայող Իվան Բոսհոմջիևը,հայկաական շատ ԶԼՄ-եր մոռանալով “все гениальное-в простом” թևավոր արտահայտությունը՝ շարունակում էին շատ ԼՈՒՐՋ մեկնաբանել այս “վրեժի” հետևանքները և դրա ԿՈՐԾԱՆԱՐԱՐ հետևանքները հայ-ռուսական հարաբերությունների համար…
Շատ ակտիվ քննարկվում են նաև ռուսական ռազմաբազայում տիրող “բարքերը”…Ասեմ,որ այդ բարքերը շատ քիչ են զիջում մեր բանակում տիրող ՎԱՐՔԵՐԻՆ ու ԲԱՐՔԵՐԻՆ,քանի որ ՄԵՐ և ռուսական բանակները խորհրդային բանակի կրկնապատկերն են …
Ես համաձայն եմ, որ ռուսական 102-րդ ռազմաբազայում կան շատ խնդիրներ, որոնք առնչվում են ՀՀ-ին և ավելի շատ Շիրակի մարզի բնակիչներին և որոնք անհապաղ լուծում են պահանջում …
Ռուսական բանակում տիրող անառողջ բարքերից և վարքերից մենք իրավունք կունենաք խոսել այն ժամանակ, երբ խաղաղ պայմաններում զոհված Հայկական Բանակի զինծառայողների ԾՆՈՂՆԵՐ էլ չունենաք… Ռուսաստանցի զինծառայող Իվան Նովիկովի սպանությունը պետք չէ քաղաքականացնել …
Հ.Գ.Արդեն այս հանցագործությունը բացահայտվելուց հետո այս թեմայում ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ փնտրողները Հայաստանի թշնամիներն են … Նշեմ, որ մեր արևելյան հարևանները՝ ակ և կարա կոյունլուները ևս Իվան Նովիկովի սպանության մեջ Վ.Պերմյակովից վրեժխնդիր լինելու “փաստեր” են ման գալիս…Նկատում եք ի՛նչ նման են իրենց ՏԵՍԱԿԵՏՆԵՐՈՎ մեր մի քանի վայ-մեկնաբանները և ազերիները …