15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Մարդիկ պարտադրված էին կեղծ դեմքով քայլել ու ասել՝ կեցցե» /վիդեո/

«Քանի դեռ սահմանադրական բարեփոխումների վերջնական տեքստն ամբողջական ավարտված չէ, դեռևս շուտ է, որ մենք խոսենք մեր անելիքների մասին»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ բարեփոխումների շուրջ քննարկումները կակտիվանան այն ժամանակ, երբ կլինի վերջնական տարբերակը: Խոսելով Բաքվում ընթացող Եվրոպական առաջին խաղերի մասին՝ Շարմազանովն ասաց, որ […]

Կինը մուրճով կոտրել է դուռը, ամուսինը հարվածել է աչքին

Հունիսի 16-ին, ժամը 15.30-ին, 1959 թ. ծնված Մերուժան Պ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ հունիսի 12-ին, ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում եղբոր որդու կինը` 1982 թ. ծնված Մարինե Բ.-ն, երկաթյա մեծ մուրճով կոտրել է իր տան դրսի դուռը, իսկ նրա ամուսինը` 1981 թ. ծնված Քաջիկ Պ.-ն, հարվածել է իր աչքին` պատճառելով մարմնական վնասվածք: […]

Կիևյան կամրջի տակ էր

Հունիսի 17-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ զենք-զինամթերք կա: Մեկնած օպերատիվ խումբը Հրազդան գետից հայտնաբերել է «ՌԳԴ- 5» տիպի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի 173 փամփուշտ: Նույն օրը, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ ոստիկանների հայտնաբերած […]

Աղմկահարույց սկանդալի հրահրիչ.մեղադրանք է առաջադրվել

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի կողմից ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ բաժնում քննվող թիվ 13835314 քրեական գործի նախաքննության ընթացքում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետի նախկին պաշտոնակատար Վահե Կամոյի Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի  178-րդ հոդվածի […]

Կառավարությունը հավանություն տվեց արտակարգ դրություն հայտարարելու մասին օրենքի փոփոխությանը

Կառավարության այսօրվա նիստին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նախագիծ, որով կարգավորվում են արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետևանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց կրած նյութական վնասները փոխհատուցելու և նրանց անհրաժեշտ օգնություն տրամադրելու հարաբերությունները: Նախագծի համաձայն՝ արտակարգ դրության դադարեցումից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում արտակարգ դրություն հետևանքով տուժած […]

«Գենդերի» վերջը . կեցցես Վիգեն

Այսօր կառավարության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց ՀՀ ԱԳՆ «Դասընթացավարների վերապատրաստում. Գենդերային հավասարությունը երիտասարդների աշխատանքներում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:  «Ծրագիրը ներկայացվել է ԿԳՆի կողմից, հավանության է արժանացել UNESCO-ի կողմից, ֆինանսավորումն արդեն […]

Արագաչափերի նոր ցանկը. ուշադրություն վարորդներին

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հրապարակել է Տեսանկարահանող սարքերով հագեցած խաչմերուկների և գործող արագաչափերի ցանկերը՝ 2015 թ. հունիսի 17-ի դրությամբ: Դրանք ներկայացնում ենք ստորև` 1. Ք. Երևան, Արշակունյաց պողոտա՝ 4 արագաչափ 2. Ք. Երևան, Իսակովի պողոտա՝ 4 արագաչափ 3. Ք. Երևան, Մյասնիկյան պողոտա՝ 2 արագաչափ 4. Ք. Երևան, Բագրատունյաց պողոտա ՝ 4 արագաչափ 5. Ք. Երևան, Սարալանջի փողոց՝ […]

Լավ լուր զինծառայողների համար

Արտերկրում բուժման կարիք ունեցող զինծառայողների բուժօգնությունը կկազմակերպվի պետական միջոցներով: Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում միաձայն՝ 103 կողմ, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Այս օրինագծով օտարերկրյա պետությունում բուժման կարիք ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան իրենց բուժօգնությունը պետական միջոցներով կազմակերպել: Ի դեպ, օրենքը տարածվում է նաեւ մինչև […]

Մեղավո՞ ր է բժիշկը 4-ամյա փոքրիկի մահվան համար. Հրապարակ

«Հրապարակ»-ը մանրամասներ է ներկայացնում նախօրեին աղիկքային սուր ինֆեկցիա ախտորոշմամբ մահացած 4-ամյա փոքրիկի մահվան հանգամանքներից: «Մինչ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կհրապարակվեն, ջրաշենցի մանկահասակ երեխայի մահվան ինչ պատճառներ ասես՝ կշրջանառվեն: Քանի որ փոքրիկն Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր տեղափոխվել «ջերմություն, թուլություն, փսխում, լուծե ախտորոշումներով, ինչից հասկանալի էր դառնում, որ գործ ունենք թունավորման հետ, կարծիքներ տարածվեցին, թե, ըստ […]

«Բռնաբարության» համար պատժե՞լ Շմայսին. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունների փաստի առիթով քրեական գործը հարուցելու կամ այն մերժելու  նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: Հիշեցնենք, որ Ա. Մովսիսյանը հայտարարել էր, թե. «Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի