07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Նստացույց անողները ՄԻՊ-ին կանչում են հրապարակ /վիդեո/

«Ոչ թալանին» քաղաքացիակա նախաձեռնության անդամները շարունակում են իրենց նստացույցն Ազատության հրապարակում: Եվս մեկ անգամ նրանք հայտարարեցին, որ իրենց ակցիան կրում է խաղաղ բնույթ, իսկ ժամը 23:00-ից մինչև առավոտյան ութը երաժշտություն էլ չի լինի, աղմուկ չեն անի, ինչպես պահանջում է օրենքը: 

Կազմակերպիչները հորդորեց նաև ՄԻՊ-ին գնալ հրապարակ ու պաշտպանել իրենց իրավունքները: «Մենք օրենքով ու Սահմանադրությամբ տրված կարգով անցկացնում ենք մեր իրավունքը»,-նշեցին նրանք: Ապա մասնակիցներից ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը ոստիկանությանը խնդրեց ապահովել իրենց անվտանգությունը՝ նշելով, որ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, որ ոստիկանությունը ցանկանում է ցրել ակցիան: Ապա Եղիա Ներսիսյանը նշեց, որ իրենց նպատակը խաղաղ է:

Վալերի Օսիպյանն ասաց, որ եթե մի որևէ ոստիկան թերանում է, կարող են գրավոր դիմել, սակայն ոչ ոք իրավունք չունի ոստիաններին վիրավորել, անձնական վիրավորանքներ հասցնել: Նա նկատեց, որ իրենք օրենքից դուրս գործելու ոչ մի նպատակ չունեն ու երբեք չեն ունեցել:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ