01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իմ բարեկամն է, չուժոյ մարդ չի. Սարոյանը՝ Թևոսիկից

«Մեր Արծիվը իմ ընկերներից է մարտական, իրանց գյուղում եկեղեցի էին սարքել, եկեղեցու բացումն էր, նաև Թևոսիկը Մոսկվայից հյուր էր եկել, հրավիրված էր, մեր հյուրն էր, իմ մեքենան էինք տրամադրել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու է մեքենան տրամադրել Թևոսիկին: Հիշեցնենք, որ օրեր առաջ բերման էր ենթարկվել քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանը՝ Կայարանցի Թևոսիկը: Բերման ենթարկվելիս նա եղել է Սարոյանի մեքենայով:

«Ի՞նչ ա եղել, ընկեր ա, հարազատ ա, բարեկամ ա, եկել է: Ուղղակի իրավունք չունեինք հինգ-վեց ավտոյով ման գալու, հավաքվել էին էտ օրը բայց, էտ ա խնդիրը, խախտում են արել, բռնել են»: Հարցին, թե ինչու է մեքենան տվել «գողականի», նա պատասխանեց. «Նա գող չէ: Իմ բարեկամն է, ի՞նչ կապ ունի, բարեկամներից հրաժարվո՞ւմ են: Իմ ավտոն է, տվել եմ, ի՞նչ է եղել: Իմ բարեկամս է, չուժոյ մարդ չի»: 

Հիշեցմանը, որ իրավապահ մարմինները մեքենայում նաև զենք էին հայտնաբերել, նա նշեց․ «Դա իրանը չի եղել, ինքը տենց բան չի պահում, իր հետ էլի են մարդիկ եղել, երևի տենց բաներ սիրել են։ Հիմա արել են, կպատժվեն, մեռնեմ օրենքին, չանեին, չբռնվեին»: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ