16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Լավ լուր զինծառայողների համար

Արտերկրում բուժման կարիք ունեցող զինծառայողների բուժօգնությունը կկազմակերպվի պետական միջոցներով:

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում միաձայն՝ 103 կողմ, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Այս օրինագծով օտարերկրյա պետությունում բուժման կարիք ունեցող զինծառայողները հնարավորություն կունենան իրենց բուժօգնությունը պետական միջոցներով կազմակերպել:

Ի դեպ, օրենքը տարածվում է նաեւ մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

Օտարերկյա պետությունում բուժման, ճանապարհածախսի եւ կեցության գումարը պետական միջոցների հաշվին հոգալու իրավունքից օգտվում են մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած զինծառայողները: 

Այն դեպքերում, երբ զինծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում է նաեւ ուղեկցող անձի ճանապարհածախսը եւ կեցությունն օտարերկրյա պետությունում:

 

 

 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ