22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեղավո՞ ր է բժիշկը 4-ամյա փոքրիկի մահվան համար. Հրապարակ

«Հրապարակ»-ը մանրամասներ է ներկայացնում նախօրեին աղիկքային սուր ինֆեկցիա ախտորոշմամբ մահացած 4-ամյա փոքրիկի մահվան հանգամանքներից:

«Մինչ դատաբժշկական փորձաքննության արդյունքները կհրապարակվեն, ջրաշենցի մանկահասակ երեխայի մահվան ինչ պատճառներ ասես՝ կշրջանառվեն: Քանի որ փոքրիկն Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր տեղափոխվել «ջերմություն, թուլություն, փսխում, լուծե ախտորոշումներով, ինչից հասկանալի էր դառնում, որ գործ ունենք թունավորման հետ, կարծիքներ տարածվեցին, թե, ըստ ամենայնի, պատճառը խմելու ջուրն է:Ջրի որակը կասկածի տակ առնողները, թերեւս, հիմքեր ունեն:

Նկատենք, որ Ջրաշենում եւ հարակից մի շարք համայնքներում մարդիկ ոչ թե սարերից իջած անապակ ջուր են խմում, այլ՝ արտեզյան: «Սանէպիդկայանից կանչել եմ, որ նմուշառում վերցնեն մեր ջրերից: Վաղը գալու են»,-ասաց Ջրաշեն համայնքի ղեկավար խաչատուր Դավթյանը: Թեեւ վերջինս աղջնակին հիվանդանոց այցի չէր գնացել, բայց երեխայի մահվան մասին բժշկի հայտնած լուրն այնպես Էր ներկայացրել, ասես հայտնելու պահին ներկա է եղել:

«Արի, երեխադ մահացավ»,- լրատվամիջոցներին հայտնել Էր Ջրաշենի ղեկավարը՝ մեջբերելով սառնասիրտ բժշկի ձեւակերպումը:Արմավիրի փոխմարզպետ, առողջապահության գծով պսւտաս- խանատու Լարիսա Մուրադյանին զայրացրել Է փոքրիկի կյանքի համար պայքարող բժշկի մասին Ջրաշենի գյուղապետի արած արտահայտու¬թյունը: «Իբր գյուղապետն այնտեղ եղէՏլ է, որ նման հայտարարություն Է անում: Ինքը գիտէՏր ինչ վիճակում Էր երեխան… նույնիսկ տեսության չի գնացելե:

Չհերքելով փոխմարզպետի ասածը, Ջրաշենի գյուղապետի փոխանցմամբ՝ ամեն ինչ այնքան արագ Է ստացվել, որ չի հասցրել փոքրիկին տեսության գնալ: Իսկ բժշկի սառնասիրտ վերաբերմունքի մասին լսել է երեխայի հորից:

Բժիշկների մասնագիտական պատիվն ամեն գնով պաշտպանող փոխմարզպետը թափանցիկ ակ-նարկով հասկացրեց, որ երեխային ուշ են հիվանդանոց տեղափոխել: «Երկու օր տանը փսխելուց հետո են նրան հիվանդանոց տեղափոխել, հավի խորոված է կերել, վրայից էլ՝ պաղպաղակ: Ամբողջ օրը լուծել է, թուլացել, ինչից հետո են միայն ծնողները որոշել հիվանդանոց տեղափոխել: Իսկ հերթապահ բժիշկների կազմն ամեն ինչ արել է երեխայի կյանքը փրկելու համար»:

Փոքրիկի կյանքի համար պայքարող բժշկի՝ Անահիտ Պետրոսյանի մասնագիտական գործունեության հարցում խիստ կասկածներ ունի մահացած երեխայի տատիկը»: 

Օրվա լրահոսի ամբողջական տարբերակը՝ թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ