16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ես գիտեմ` ով է ինձ սպանել.. 3-ամյա երեխան գտել է իր մարդասպանին /ֆոտո/

Այս 3-ամյա երեխան ծնվել եւ մեծացել է Սիրիայի եւ Իսրայելի արանքում գտնվող փոքրիկ գյուղաքաղաքում: 3 տարեկանում փոքրիկը հիանալի դատողություն ունի, մաքուր խոսում է եւ ներկայացնում իր մտքերը, սակայն երբեմն նա ասում էր բաներ, որոնք շոկի էին ենթարկում երեխայի հարազատներին:

Ofigenno.cc-ն ներկայացրել է փոքրիկի զարմանահրաշ ու անհավատալի պատմությունը:

Տղան հաճախ սարսափելի երազներ էր տեսնում, որտեղ վեճ է տեղի ունենում, որը վերածվում է կացնով հարվածի` գլխին: Հետաքրքրական է, որ հենց գլխի այդ հատվածում տղան ի ծնե նշան ուներ:

Այս երազից նա այնքան էր տպավորվել, որ նրա ծնողները սա ներկայացրին գյուղի խորհրդին: Հարկ է նշել, որ այս տարածաշրջանում հավատում է հոգիների վերածնունդին: Գյուղացիները որոշեցին երեխային վերցնել ու գնալ այն վայր, որը տղան հստակ նկարագրում էր, քանի որ տեսնում էր երազում:

Այնտեղ տղան ցույց տվեց տունը, որում, ըստ նրա, ինքն ապրել էր նախորդ կյանքում: Հարեւանները պատմեցին, որ այդ տան տերն անհետացել է 4 տարի առաջ: Տղան հստակ ցույց տվեց, թե որտեղ է թաղված այդ մարդը, եւ գտան նրա ոսկորները: Նա պնդում էր, որ նրան սպանել է հարեւաններից մեկը: Գտնված գանգի հենց այն մասում, որտեղ տղան ցույց էր տալիս, կացնի հարվածի հետք կար:

Տղան բոլորին տարավ մարդասպանի տուն, որտեղ ասաց` ես գիտեմ, որ դու ես սպանել ինձ: Ապշած տղամարդը ստիպված էր խոստովանել իր մեղքը: Նա պատմեց, որ վեճի ժամանակ կացնով սպանել է հարեւանին ու թաքցրել դին:

Այս դեպքից հետո երեխայի սարսափ-երազները վերջացան…

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ