07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Դատախազներն աշխատանքից ազատվելու լուրջ պատճառ են ունեցել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 17-ին սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատված դատախազները նման քայլի են դիմել աշխատավարձի ցածր լինելու պատճառով: Հիշեցնենք, որ Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Արտակ Քալաշյանն ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ էմիլ Հարությոմյյանը իրենց դիմումի համաձայն ազատվեցին պաշտոնից:

Թերթին հայտնի է դարձել, որ չի բացառվում՝ նրանք ընտանիքներով արտագաղթեն ՀՀ-ից: Տեղեկացնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նշված դատախազների աշխատավարձը, առանց պահումների և հավելավճարների, կազմում  է 297 հզ. 630 դրամ, բայց առձեռն նրանք ստանում են 210 հզ. 675 դրամ: Ամեն տարվա ստաժի համար նրանց աշխատավարձը 2 տոկոսի չափով ավելանում է Իսկ եթե դասային աստիճան ունեն, հավելավճար կստանան: Ստացվում է, որ երիտասարդ և ստաժ չունեցող նոր կադրի համար դատախազի պաշտոնը այնքան էլ գրավիչ չէ, եթե նա ի սկզբանե չի որոշել կաշառակերությամբ զբաղվել:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ