09 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Բախում Ազատության հրապարակում. Օսիպյանն զգուշացրեց

Իրավիճակը Ազատության հրապարակում լարված է: Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվսիտներն այստեղ նստացույց են անում: Երիտասարդները հրապարակ իրենց հետ բերել են նաև անվադողեր: Երևանի փոխոստիակապետ Վալերի Օսիպյանը նախապես զգուշացրեց կազմակերպիչներին հեռացնել դրանք տարածքից:

Արդյունքում բախում եղավ ոստիկանների ու ակտիվիստների միջև, ովքեր թույլ չէին տալիս ոստիկաններին հեռացնել այդ անվադողերը: Ի վերջո, դրանք տարածքից հեռացվեցին, իսկ Օսիպյանն էլ բացատրեց, որ անվադողերի առկայությունը խաղաղ նպատակների մասին չի խոսում: Բախման ժամանակ հրապարակի հարթակում գտնվողները հորդորում էին մասնակիցներին չգնալ բախումների՝ նշելով, որ սադրանքներ են կազմակերպվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ