22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեւանում «Նիվայից» իջած տղամարդիկ ծեծելով սպանել են տաքսու վարորդին /ֆոտո/

Երեւանի կենտրոնում այսօր՝ հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մեկ մարդ է մահացել։ Վիճաբանությունը տեղի է ունեցել «Նիվայի» ու տաքսու վարորդի միջեւ, որի հետեւանքով տաքսու վարորդը Երեւանի  «Արամյանց» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մաահցել է։  Մահացողը Երեւանի բնակիչ 48-ամյա Արսեն Խանամիրյանն է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արյան հետքեր եւ արյունոտ փայտե ձող: Ըստ shamshyan.com-ի դեպքի վայրում են, […]

Մեզանից է կախված

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի բոլոր մանուկներին երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ: Երեխաները մեր ապագան են: Մեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր երկրի վաղվա օրը: Հզոր Հայաստան, բարեկեցիկ, պաշտպանված Արցախ ունենալու նպատակով` մենք, գործընկեր կառույցների հետ համատեղ, […]

Հովիվները Ջաբրայիլում Սմերչի կտորներ են հայտնաբերել /ֆոտո/

Ականների եւ չպայթած զինամթերքի վնասազերծմամբ զբաղվող Halo Trust բրիտանական կազմակերպության Թվիթերի էջը տեղեկացնում է, որ ՂարաբաղիՋաբրայիլի մոտակայքում մայիսի 30-ին հովիվները «Սմերչ»-ի կտորներ են հայտնաբերել։ Էջում նաեւ լուսանկարներ են հրապարակվել։  

Գևորգ Սաֆարյանի պաշտպանը նոր պահանջ ունի

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող քաղաքացիական  ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատարանում կհարցաքննվեն նաեւ նրա հետ Ազատության հրապարակում եղած` «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամները: Այսօր` հունիսի 1-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց այս մասին Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը: Պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ թեև  բոլոր […]

Քաղաքական հետապնդում է. Գևորգ Սաֆարյանը չի ընդունում մեղքը

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն այսօր` հունիսի 1-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չի ընդունել  իրեն առաջադրված մեղադրանքը: «Միանշանակ չեմ ընդունում: Ես համարում եմ, որ սա քաղաքական հետապնդում է իմ նկատմամաբ: Սա քաղաքական գործ է, իրավաբանության հետ կապ չունի»,- հայտարարել է  Գեւորգ […]

Նոր ձերբակալություն սերժանտի սպանության գործով

Ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գեւորգյանի սպանության գործով երկրորդ ձերբակալվածը կա: Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի կայքից: Ըստ ՔԿ հաղորդագրության՝ քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հակոբ Գեւորգյանի եւ նրա սպանության մեջ մեղադրվող Գ.Կոսոբոգլյանի միջեւ ծագած  վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել նաեւ Գ.Կոսոբոգլյանի նկատմամբ։ Նրան ծեծելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ ժամկետային […]

Սպանության մեջ մեղադրվող Ալեքսեյը բռնվեց Երևանում

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները մայիսի 31-ին, ժամը 14.30-ին, Երևանի Միքայելյան փողոցի 3 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ալեքսեյ Ակլունցին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և Մալաթիա-Սեբաստիա […]

Հայաստանում 14 հազար ստրուկ կա. Walk Free Foundation

Ներկա պահին աշխարհում ավելի քան 45 միլիոն մարդ  ստրկության մեջ է։ ,Այդ մասին ասված Է Ավստրալիայի Walk Free Foundation հիմնադրամի զեկույցում:  Հիմնադրամը կազմել է աշխարհի 167 երկրների վերաբերյալ «Ստրկության միջազգային ինդեքսը»: Զեկույցի համաձայն՝ 2014 թվականից ի վեր ամբողջ աշխարհում ստրուկների թիվը 28 տոկոսով ավելացել Է: Նշվում է, որ ամենաշատ ստրուկներ կան Հնդկաստանում՝  շուրջ 18,35 միլիոն: Երկրորդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված