25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Չեն համարձակվում. Ժողովուրդ

Շուրջ երկու ամիս է, ինչ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի Պանամայի օֆշորային գործի հետ կապված քրեական գործը: Մեր տեղեկություններով մինչ օրս ՀՔԾ քննիչները Միհրան Պողոսյանին հարցաքննության չեն կանչել: Ինչո’ւ մինչ օրս նրան ՀՔԾ չեն հրավիրել: Այս խնդրի վերաբերյալ «ժողովուրդ»-ի հարցմանն ի պատաս­խան` ՀՀ հատուկ քննչական ծառայու­թյան հասարակայնության եւ լրատվու­թյան հետ կապերի բաժնի պատասխա­նատու Միքայել Ահարոնյանն ասաց.

«Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քրեական գործին վե­րաբերող այլ տվյալներ նախաքննու­թյան այս փուլում հրապարակման են­թակա չեն’ քննության շահերից ելնե­լով»: Կարելի է ենթադրել, որ ՀՔԾ-ի քն­նիչները չեն համարձակվում ԴԱՀԿ նախկին պետին հարցաքննության կան­չել, կամ էլ նրանք համարում են, որ անիմաստ է անել, քանի որ իրենք էլ գի­տակցում են, որ վաղ թե ուշ, միեւնույն է, քրգործը կարճելու են:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ