Փալմիրայում ԻՊ-ի կողմից սպանված տեղացիների ընդհանուր գերեզման է հայտնաբերվել /վիդեո/

Փալմիրայում հայտնաբերվել է Իսլամական պետության ահաբեկիչների կողմից սպանված տեղացիների ընդհանուր գերեզմանոց։ Գերեզմանոցում առնվազն 150 հոգու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով։ Նշվում է, որ նրանք բոլորը խաղաղ բնակիչներ են եղել։ Դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետները։