01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երեւանում «Նիվայից» իջած տղամարդիկ ծեծելով սպանել են տաքսու վարորդին /ֆոտո/

Երեւանի կենտրոնում այսօր՝ հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մեկ մարդ է մահացել։

Վիճաբանությունը տեղի է ունեցել «Նիվայի» ու տաքսու վարորդի միջեւ, որի հետեւանքով տաքսու վարորդը Երեւանի  «Արամյանց» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մաահցել է։  Մահացողը Երեւանի բնակիչ 48-ամյա Արսեն Խանամիրյանն է։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արյան հետքեր եւ արյունոտ փայտե ձող:

Ըստ shamshyan.com-ի դեպքի վայրում են, որ պատճառը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն», եւ Նիվայի միջից ինչ-որ հաստագլուխներ դուրս են եկել ու դաժան հաշվեհարդար տեսել տաքսիստի հետ:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, Նիվայի վարորդն ու ուղեւորը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ