Քաղաքական հետապնդում է. Գևորգ Սաֆարյանը չի ընդունում մեղքը
Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանն այսօր` հունիսի 1-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
«Միանշանակ չեմ ընդունում: Ես համարում եմ, որ սա քաղաքական հետապնդում է իմ նկատմամաբ: Սա քաղաքական գործ է, իրավաբանության հետ կապ չունի»,- հայտարարել է Գեւորգ Սաֆարյանը:
Գեւորգ Սաֆարյանը նշեց նաեւ, որ առաջադրված մեղադրանքն իրեն հասկանալի չէ:
Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։
Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին: