22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մարմնի կեսը Արցախում կորցրած հրամանատարը դիմում է Տարոն Մարգարյանին. թեժ իրավիճակ /վիդեո/

‹‹Արամ Մանուկյան›› ջոկատի հրամանատար Գևորգ Սուքիասյանը վիրավորվել է 1992 թվականին: Մարմնի մի հատվածը Արցախյան պատերազմում կորցրած ազատամարտիկը լավատես էր: Կարողացավ դասավորել կյանքը. կնոջ ու երեխայի համար ապահոված մի կտոր հացը համարեց ճակատագրի նվեր: Գևորգ Սուքիասյանը այսօր նյարդային է. «Երեք գիշեր չեմ քնել, մի կտոր հաց չեմ կերել, երդվում եմ: 1993 թվականին ինձ տրված ավտոտնակիս վրա ստեղծել […]

Առանց դատելու

ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում  ՀՀԿ խոսնակն անդրադառնալով բարձրաստիճան սպաների ձերբակալություններին՝ ասաց՝ ցանկացած օրինախախտում պիտի դատապարտվի. Էական չէ, թե ով է օրինախախտը: ‹‹Ցանկացած քաղաքացի պետք է գործի օրենքի շրջանակում: Մենք միշտ ասել ենք՝ ցանկացած պետական պաշտոնյա, ցանկացած քաղաքացի պետք է գործի օրենքի շրջանակներում: Ես իմ վրա չեմ վերցնի դատախազի, դատավորի կամ փաստաբանի ֆունկցիա: […]

Ինչպիսի երաշխիքներ կունենան զոհված, հաշմված կամ անհայտ կորածների ընտանիքները /վիդեո/

ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» որոշում, որով սոցիալական երաշխիքներ են տրամադրվում այդ անձանց և նրանց ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությամբ որոշակի սոցիալական երաշխիքներ են սահմանված ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով […]

Չապաշխարած ծնողներին եւ բժիշկներին դժոխքն է սպասում

Երբ խոսում են երեխաների պաշտպանության մասին ի նկատի ունեն պաշտպանություն շահագործումից: Բայց երեխաների ամենաառաջին պաշտպանությունը սկսվում է ծնողի հղիացման պահից: Ծնողնե՛ր, պաշտպանեք ձեր երեխաներին աբորտից: Այսօր աշխարհում տարեկան 40ից 50 միլիոն երեխա է սպանվում աբորտից, ծնողի համաձայնությամբ: Ես չգիտեմ Երեխաների Պաշտպանության օրն այս ցեղասպանության մասին ինչու չի խոսվում, բայց գիտեմ որ չապաշխարած ծնողներին ու բժիշկներին […]

Ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտավ

Հունիսի 1-ից օրինական ուժի մեջ մտավ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի մայիսի 25-ին ընդունված ընտրական օրենսգիրքը։ Նոր օրենսգրքի անցումային կարևոր դրույթները ներկայացրել է Իրավաբան. net-ը: 1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունիսի 1-ից: 2. Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված Հայաստանի Հանրապետության ընտրական […]

Պատգամավորի որդին ազատ արձակվեց

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու խափանման միջոց կալանքը մայիսի 31-ին դատախազի որոշմամբ փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ առաջին ատյանի դատարանի՝ Արսենյանի կալանավորման որոշման դեմ Հայկ Ալումյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը մայիսի 27-ին մերժվել էր։ Նշենք, որ Գուրգեն Արսենյանի գործով հետախուզման մեջ գտնվող երկու երիտասարդները  հայտնաբերվել […]

Արմինեին հոգեբուժարանում կապել են անկողնուն ու ծե­ծել. Ժամանակ

Քաղաքագետ, ՄԻԺԻ հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Առաքելյանը, ում մայիսի 17-ին Հանրապետության հրապարակի շատրվանների ավազանից բռնությմբ տեղափոխեցին հոգեբուժարան, այլեւս վերադարձել է բնականոն կյանք:Առաքելյանը թերթին մանրամասներ է պատմել այդ եւ հետագա օրերին կատարվածից` ասելով. «Իրենք անալիզ էին անում իմ դիմադրողականու­թյունը, ես` իրենց գործողու­թյունները, թե մինչեւ ուր, ինչ­քան հեռու կարող են գնալ իրենք: Հետո իրենք սկսեցին ինձ գետնով […]

Պատեր է, որ մագլցում են. Հրապարակ

Հայրենի ոստիկանությունը որոշել է համալրել պատեր մագլցելուն օժան­դակող հարմարանքների ցանկը: Դրա համար էլ մոտ 1.5 միլիոն դրամի իրեր են գնել պարան-մարան, որոնք պետք է օգտագործեն ոստիկանու­թյան զորքերը: Դե, ինչ իմանան` վաղը-մյուս օրը մի նոր հուժկու ցույց չի լինի, կարող է այդ հարմարանքները պետք գան մեր ոստիկաններին: Թե­պետ պատ մագլցելու սարքերն ավե­լի շատ օգտակար կլինեն պետական […]

Նոր ձերբակալություն ՊՆ-ում

«Այսօր ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ՀՀ ՊՆ զինկոմիսարիատներից մեկի աշխատակիցը, կոչումով փոխգնդապետ: Այլ մանրամասները կներկայացնենք հաջորդիվ»: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան հանրագրում:

Մարմնավաճառին կեղծ թղթադրամ իրացնողին հայտնաբերեցին

Հունիսի 1-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1971 թ. ծնված Նարինե Գ.-ն և հայտնել, որ Արգավանդում գտնվող հյուրանոցում իրեն ռուսական կեղծ թղթադրամ են տվել: Նույն օրը, ժամը 4-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, կեղծ դրամ իրացնելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված