15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Էջմիածնում սպանված Արթուրը դոն Պիպոյի մերձավորն էր. Հրապարակ

Նախօրեի գիշերը  Էջմիածնում սպանված Համլետ Պատուրյանն ապրում էր ՌԴ Վոլգոգրադ քաղաքում: Էջմիածին էր գալիս պարբերա­բար` ծնողներին տեսության եւ քաղաքում բիզ­նես ծրագրեր իրականացնելու նպատակով: Վոլգոգրադի մեր աղբյուրի փոխանցմամբ’ 42-ամյա Պատուրյանը հեղինակություն էր, որին «պրիզնատ» էին գալիս ոչ միայն հայ, այլեւ ռուս ազգի անունով տղերքը:

Մեր տեղեկություններով, սպանվածը նաեւ հանրահայտ դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի մերձավոր շրջապատից էր եւ վայելում էր վեր­ջինիս վստահությունը: «Երկուսն էլ սպորտսմեն տղերք են: Իրար հետ են մեծացել, էջմիածնում միասին են սպորտզալ գնացել, միասին են մարզվել: Էնպես որ, նրանց մտերմությունը պա­տանեկությունից է գալիս ու մաքուր արմատներ ունի»,-ասաց վոլգոգրադցի մեր տեղեկատուն:

Ըստ նրա սպորտի նկատմամբ սերն այնքան մեծ էր, որ ամիսներ առաջ Համլետն էջմիածնում մարզասրահ կառուցեց եւ հենց բացման օրը ըմբշամարտի հանրապետական առաջնություն անցկացրեց: Վերջինս կատարվածից զարմացած է: Ասում է` Համլետը լուրջ ներդրումներ էր անե­լու էջմիածնում, հետաքրքիր մտահղացումներ ուներ, որոնք իրականացնելով` քաղաքի կյանքն էականորեն փոխվելու էր: «Նույնիսկ ուզում էր մարզիկների թաղամաս հիմնել եւ առողջ ապրե­լու ծրագրեր անել: Թե ում ձեռքը բարձրացավ նրա վրա, չեմ հասկանում»:

Նկատենք, որ սպանության կասկածանքով ձերբակալված 26-ամյա Վարդան Սախկալյանը նույն օրն ազատ է արձակվել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ