26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Զինված խմբի» գործով ևս մեկի խափանման միջոցը կփոխվի՞

«Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար գրավի միջնորդություն Է  ներկայացրել առաջին ատյանի դատարան։

Henaran.am-ի հետ զրույցում Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ միջնորդությունը կքննվեի հունիսի 8-ին:

«Սպասում եմ դատական նիստին, հուսամ դատարանի վերաբերմունքը կփոխվի, ինչը ինձ համար հասկանալի չէ»,-նշեց փաստաբանը:

Հարցին, թե ի՞նչ հոգևիճակում է իր պաշտպանյալը Մարինե Ֆարմանյանը պատասխանեց.«Ազատությունից զրկված մարդու հոգևիճակը բնականաբար բարդ է հասկանալը: Իհարկե տանջվում է»:

Հիշեցնենք, որ 2015 թ.  նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի՝ սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց:

Նշենք, որ այս գործով անցնում է 33 մարդ, սույն քերական գործի շրջանակներում ազատ արձակվածների թիվը հասավ 10-ի: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգքրի 223 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով՝ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ