22 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

Ի՞նչ վիճակում է ծեծի ենթարկված պատգամավորը. մանրամասներ

Այսօր վաղ առավոտյան անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված արցախցի պատգամավոր Հայկ Խանումյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

Այս մասին Henaran.am-ի  թղթակիցը տեղեկացավ Ստեփանակերտի հիվանդանոցից:  Պատգամավորի վիճակը հնահատվում է կայուն:

Բաժանմունքից տեղեկացրեցին նաև, որ Հայկ Խանումյանի մոտ առկա են կողոսկրերի կոտրվածքներ, դիմածնոտային վնասվածքներ, ինչպես նաև կրծքավանդակի սալջարդեր:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն այսօր առավոտյան մի քանի զինվորականների կողմից դաժան ծեծի էր ենթարկվել: Ստացած վնասվածքների հետևանքով վերջինս տեղափոխվել է Ստեփանակերտի բժշկական կենտրոն:  Հիշեցնենք նաև, որ պատգամավորի կինը դիմել է քաղաքային վարչություն` հայտնելով, որ անհայտ անձինք այսօր վաղ առավոտյան ծեծի են ենթարկել իր ամուսնուն: Դեպքի մանրամասներն ու հանգամանքները պարզելու համար օպերատիվ քննչական խումբն ուղարկվել է դեպքի վայր: Կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ