22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Քաղաքացին հաղորդել է, որ ոստիկանությունում ծեծի են ենթարկել որդուն ու թոռանը

Քաղաքացի Խաչիկ Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հիշյալ բաժնի ծառայողները ծեծի են ենթարկել որդուն՝ Արկադի Մ.-ին և թոռանը՝ Հարություն Մ.-ին: ՀՔԾ-ից  հայտնում են, որ Խաչիկ Մ.-ի դիմումի հիման վրա նյութեր նախապատրաստելու ընթացքում Հարություն Մ.-ն, իսկ հետագայում ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արկադի […]

Երիտասարդներն առցանց սեռական բռնության վտանգի տակ են. գլոբալ հացում

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրության, 18 տարեկանների 10-ից 8-ը գտնում են, որ երիտասարդները առցանց սեռական չարաշահման վտանգի տակ են, իսկ 10-ից 5-ը կարծում են, որ իրենց ընկերները վտանգավոր վարքագիծ են դրսևորում համացանցից օգտվելիս: Վտանգներ ու հավանականություն. մեծանալով առցանց հարցումը հիմնված է աշխարհի 25 երկրներից հարցմանը մասնակցած 18- ամյա ավելի քան 10.000 երիտասարդների կարծիքի վրա և բացահայտում […]

«Զինված խմբի» գործով ևս մեկի խափանման միջոցը կփոխվի՞

«Զինված խմբի» գործով կալանավորված Վաղինակ Ստեփանյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու համար գրավի միջնորդություն Է  ներկայացրել առաջին ատյանի դատարան։ Henaran.am-ի հետ զրույցում Մարինե Ֆարմանյանը տեղեկացրեց, որ միջնորդությունը կքննվեի հունիսի 8-ին: «Սպասում եմ դատական նիստին, հուսամ դատարանի վերաբերմունքը կփոխվի, ինչը ինձ համար հասկանալի չէ»,-նշեց փաստաբանը: Հարցին, թե ի՞նչ հոգևիճակում է իր պաշտպանյալը Մարինե […]

Էջմիածնում սպանված Արթուրը դոն Պիպոյի մերձավորն էր. Հրապարակ

Նախօրեի գիշերը  Էջմիածնում սպանված Համլետ Պատուրյանն ապրում էր ՌԴ Վոլգոգրադ քաղաքում: Էջմիածին էր գալիս պարբերա­բար` ծնողներին տեսության եւ քաղաքում բիզ­նես ծրագրեր իրականացնելու նպատակով: Վոլգոգրադի մեր աղբյուրի փոխանցմամբ’ 42-ամյա Պատուրյանը հեղինակություն էր, որին «պրիզնատ» էին գալիս ոչ միայն հայ, այլեւ ռուս ազգի անունով տղերքը: Մեր տեղեկություններով, սպանվածը նաեւ հանրահայտ դոն Պիպոյի` Արթուր Ասատրյանի մերձավոր շրջապատից էր […]

Գեներալ Չիլինգարյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Պաշտոնական դիրքերը չարաշահելու մեջ մեղադրվող գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանն այսօր՝ հունիսի 6-ին, տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նշենք, որ գեներալ  Մելս Չիլինգարյանը հունիսի 3-ին կալանավորվել էր, իսկ մեկ օր անց տեղափոխվել հոսպիտալ: Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի […]

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են

Ս.թ. հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ խորհրդարանական խմբակցությունները հայտարարում են. – կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, եւ այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին, – դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: ԼՂՀ […]

Քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները.ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Ծանր հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ քրեական գործը քննող քննիչը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, բավարար հիմքերի եւ առիթների առկայության պայմաններում չի կատարել ծառայողական պարտականությունները, փոխարենը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Ըստ Հատուկ քննչական […]

Ի՞նչ վիճակում է ծեծի ենթարկված պատգամավորը. մանրամասներ

Այսօր վաղ առավոտյան անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկված արցախցի պատգամավոր Հայկ Խանումյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին Henaran.am-ի  թղթակիցը տեղեկացավ Ստեփանակերտի հիվանդանոցից:  Պատգամավորի վիճակը հնահատվում է կայուն: Բաժանմունքից տեղեկացրեցին նաև, որ Հայկ Խանումյանի մոտ առկա են կողոսկրերի կոտրվածքներ, դիմածնոտային վնասվածքներ, ինչպես նաև կրծքավանդակի սալջարդեր: Հիշեցնենք, որ ԼՂՀ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանն այսօր […]

Թուրքիան պիտի ներողություն խնդրի եւ վերադարձնի հայերի ունեցվածքը. թուրք պրոֆեսոր

Թուրք պրոֆեսոր Բասքըն Օրանը, որը տարիներ շարունակ զբաղվել է Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրությամբ, արձագանքել է Գերամանիայի դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. այս մասին գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական ընդդիմադիր «T24.com.trե կայքի տեղեկացմամբ՝ Օրանը կարծիք է հայտնել, որ Թուրքիան պիտի հատուկ շրջաբերական հրապարակի և ներողություն խնդրի հայերից: Ըստ Օրանի՝ Անկարան պիտի ներողություն խնդրի նաև սեփական քաղաքացիներից […]

Կրակոցներ և սպանություն Էջմիածնում

Հունիսի 5-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 1974 թ. ծնված Համլետ Պատուրյանի դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Համլետ Պատուրյանը սպանվել է նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Շահումյանի փողոցի թիվ 75 հասցեում, անհայտ անձի կողմից արձակված հրազենային 4 կրակոցներից: Նշանակվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված