15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտնաբերվել է տեխնիկական զննության 1000-ից ավելի կեղծ կտրոն

ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված մեծածավալ  օպերատիվ-հետախուզական, որոնողական և քննչական գործողությունների  արդյունքում բացահայտվել է կեղծ փաստաթղթերի  պատրաստման և իրացման հանցավոր գործողությունների շարք:

Երևանում, ինչպես նաև ՀՀ տարբեր մարզերում, բազմաթիվ  քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ  վաճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, ս/թ ապրիլի 20-ին Երևանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված  սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարված թվով 19  միաժամանակյա  խուզարկությունների  արդյունքում հայտնաբերվել է  տեխնիկական զննության 1000-ից  ավելի  կեղծ կտրոն, գործի  համար նշանակություն ունեցող փաստաթղթեր և էլեկտրոնային կրիչներ:

Նախաքննության  ընթացքում ձեռք բերված լրացուցիչ տվյալների հիման վրա  հայտնաբերվել է նաև տպարանը, որտեղ պատրաստվել են տեխզննման կեղծ կտրոնները:

Հարուցված քրեական գործով իննը անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից  ութի  նկատմամբ որպես խափանման միջոց կալանք է կիրառվել:

Միջոցներ են ձեռնարկվում իրացված կեղծ կտրոնների իրական թիվը և պատճառված վնասի չափը ճշտելու, ինչպես նաև հանցագործության բոլոր մասնակիցներին  բացահայտելու   ուղղությամբ:

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների վաճառքը  հետագայում բացառելու և դրա հետ կապված անհարկի քաշքշուկներից, նյութական  կորուստներից  քաղաքացիներին զերծ պահելու  նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը  կոչ է անում ձեռնպահ մնալ տեխնիկական զննության կտրոնները  համայնքների վարչական շենքերում  վարձակալած սենյակներից,  ապահովագրական ընկերությունների գրասենյակներից, տեխզննման կետերից, ինչպես նաև անհատներից գնելու արատավոր պրակտիկայից  և հորդորում է  սահմանված կարգով  դրանք ձեռք բերել բացառապես  ՀՀ  բանկերից:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ընթացքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Ծանուցում.

                         Հանցագործության համար մեղադրվողը

                             համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքը

                                     ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝

                                               դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ