15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առեղծվածային սպանություններ. սարսափ Էջմիածնում. Ժողովուրդ

«ժողովուրդ»-ի տեղեկություններով վեր­ջին մի քանի օրերին Արմավիրի մարզի էջ­միածին քաղաքում առեղծվածային սպանու­թյան եւ ինքնասպանության դեպքերը վախի մթնոլորտ են ստեղծել: Ինչպես արդեն տեղե­կացրել ենք հունիսի 5-ին սպանվել էր էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի բնակիչ, 42-ամյա Համլետ Պատուրյանը: Անհայտ անձը էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում (նախկին պլաստմասայի գործարանի մոտ) կրակոցներ էր արձակել Համլետ Պատուրյանի ուղղությամբ` սպանելով նրան:

Առայժմ, սակայն, այս գործով որեւէ մեկը չի ձերբակալվել: Սպանվածի ծանոթնե­րը հայտնել էին, որ Պատուրյանը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշա­մարտիկ էր եւ բազմաթիվ բարեգործական աշխատանքներ էր կատարել էջմիածնում: Սպանվածն ամուսնացած էր, խնամքին ու­ներ 2 տղա, 1 աղջիկ: Իր միջոցներով մար­զական կենտրոն էր ստեղծել եւ մեծ օգնու­թյուն էր ցուցաբերել սոցիալապես անապա­հով ընտանիքներին:

Այդ դեպքի հաջորդ օրը էջմիածնում մա­հացած վիճակում հայտնաբերել էին «Երկ­րապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանի վարորդ Արտակ Գրիգորյանի հորը’59-ամյա Վահան Գրիգորյանին: Հարազատները համոզված են, որ նա ինքնասպանություն է գործել, ոչ թե նրան սպանել են: Դեպքից հետո լուրեր շրջանառվեցին, թե Վահան Գրիգորյանին զանգել են ու սպառնացել, որ կսպանեն, ինչից հետո նա գնացել է այդ քայլին:

Էջմիածին քաղաքում այս օրերին տեղե­կություններ են տարածվել, որ ըմբշամար­տիկի սպանությունը եւ գեներալ Մանվել Գրիգորյանի վարորդի հոր առեղծվածային ինքնասպանությունը կապ ունեն միմյանց հետ: Սակայն «ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուների փոխանցմամբ իրավապահներն այս երկու դեպքերը կապող որեւէ հանգա­մանք չեն գտել: Ասել է, թե սպանության եւ ըստ նախնական վարկած `  ինքնասպանու­թյան դեպքերը կապ չունեն միմյանց հետ:  Ինչեւէ: Նկատենք, որ Մանվել Գրիգորյանի վարորդ Արտակ Գրիգորյանի հոր` 59-ամյա Վահան Գրիգորյանի մահվան գործով մի շարք հարցեր մնում են օդում կախված:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ