24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Գևորգ Սաֆարյանի պաշտպանը նոր պահանջ ունի

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող քաղաքացիական  ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատարանում կհարցաքննվեն նաեւ նրա հետ Ազատության հրապարակում եղած` «Հիմնադիր խորհրդարանի» մյուս անդամները:

Այսօր` հունիսի 1-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց այս մասին Գեւորգ Սաֆարյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը:

Պաշտպան Տիգրան Հայրապետյանը միջնորդությունը հիմնավորեց նրանով, որ թեև  բոլոր այնտեղ եղած անձինք նախաքննության ընթացքում հարցաքննվել են,  սակայն որպես վկա չեն ներգրավվել գործում:

«Գործով 13 վկա կա, տասը ոստիկան են, երեքը` ստորգետնյա կանգառի աշխատակցիներ, որոնք ոչ մեկին չեն ճանաչում: Հարցաքննվել են քաղաքացիներ, որ ականատես են եղել, անգամ մասնակցել են բոլոր գործողություններին, բայց որպես վկա չեն ներգրավված: Այն անձինք, որ էական ցուցմունք են տվել, չեն ընդգրկվել վկաների ցանկում»,- նշեց փաստաբանը:

Գեւորգ Սաֆարյանն էլ հայտարարեց, որ դա ապացուցում է, որ իր դեմ մեղադրանքը կեղծ է:

 

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանի նկատմամբ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ