04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Հայաստանում 14 հազար ստրուկ կա. Walk Free Foundation

Ներկա պահին աշխարհում ավելի քան 45 միլիոն մարդ  ստրկության մեջ է։ ,Այդ մասին ասված Է Ավստրալիայի Walk Free Foundation հիմնադրամի զեկույցում:  Հիմնադրամը կազմել է աշխարհի 167 երկրների վերաբերյալ «Ստրկության միջազգային ինդեքսը»:

Զեկույցի համաձայն՝ 2014 թվականից ի վեր ամբողջ աշխարհում ստրուկների թիվը 28 տոկոսով ավելացել Է:

Նշվում է, որ ամենաշատ ստրուկներ կան Հնդկաստանում՝  շուրջ 18,35 միլիոն: Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 3,39 միլիոն մարդ, երրորդը՝ Պակիստանը 2,13 միլիոն մարդ։

Walk Free Foundation-ի հետազոտության մեջ ժամանակակից ստրկություն ասելով հասկանում են մարդու շահագործման տարբեր ձեւեր, որոնց դեպքում նա հարկադրված Է լինում որեւԷ գործունեություն իրականացնել սպառնալիքների, բռնության, հարկադրման, դաժան վերաբերմունքի կամ խաբեական գործողությունների պատճառով:

Մեր երկիրը սանդղակում 119-րդն է: Նախորդ տարվա զե­կույցում Հայաստանում ար­ձանագրվել էր 10.500 ժամա­նակակից ստրուկ: Այս զեկույցի տվյալներով Հայաստանում 14.100 ժամանակակից ստրուկ կա:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ