24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Արմեն Մարտիրոսյանը երկու ամսով կալանավորվել է

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով հուլիսի 29-ին ձերբակալված  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր՝ օգոստոսի 2-ին երկու ամսով կալանավորվել է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով սահմանված՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով:  

Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվել է

Սարի թաղից հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության անդամ  Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ օգոստոսի 2-ին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հովսեփ Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։ Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ […]

Հուլիսի 17-ից հուլիսի 31-ը Երևանում ձևավորված է եղել օպերատիվ շտաբ. ժողովուրդ

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հուլիսի 17-ից հուլիսի 31-ը, այսինքն՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավելու առաջին օրվանից մինչեւ նրանց հանձնվելը, Երեւանում ձեւավորված է եղել օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկված են եղել ՀՀ ԱԱԾ, ՀՀ ոստիկանության, ինչպես նաեւ մյուս ուժային կառույցների եւ Արցախի ներկայացուցիչներ։ Շտաբի հիմնական նպատակը եղել է առանց նոր զոհերի «Սասնա […]

Գողություն՝ խոշոր չափերով

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 31-ին, ժամը 15.30-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Արման Գ.-ն: Նա, ըստ ոստիկանության լրատվական ծառայության, հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով): Խափանման միջոցը՝ […]

Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց: Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։ Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք […]

Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, ով այս օրերին հավաքների համակարգող խմբի անդամներից էր նաև, մեղադրանք է առաջադրվել: Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով /զանգվածային անկարգություններ կազմակերպելը/: Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան` Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Արմեն Մարտիրոսյանին բերման է ենթարկվել հուլիսի 29-ին Սարի […]

«Էրեբունի» ԲԿ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» է տեղափոխվել զինված խմբի միայն մեկ անդամ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը պարզաբանել է իր նախորդ հաղորդագրությունը, ըստ որի ՊՊԾ գնդի տարածքից երեկ երեկոյան հրազենային վնասվածքով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված զինված խմբի երեք անդամ «Էրեբունի» ԲԿ-ից տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց»: Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի լրագրողներ, հայցում եմ ձեր ներողամտությունը։ Սույն հաղորդագրության մեջ թույլ է տրվել անճշտություն։ «Էրեբունի» ԲԿ-ից «Դատապարտյալների հիվանդանոց» է […]

«Սասնա ծռերի» գործով ձերբակալվել կամ կալանավորվել է 47 մարդ. գործը կփոխանցվի այլ մարմնի. ԱԱԾ

«Սասնա ծռերի» գործով ձերբակալվել կամ կալանավորվել է 47 մարդ: Այս մասին հաղորդագրությունէ տարածել ԱԱԾ-ն: Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքի զավթման  փաստի առթիվ 2016թ. հուլիսի 17-ին ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219 (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) եւ […]

Անդրիաս Ղուկասյանը անժամկետ հացադուլ է հայտարարել

Անդրիաս Ղուկասյանը իր հանդեպ մեղադրանքը առաջադրելուց հետո ֆեյսբուքում գրառել է. Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իմ ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում հայտարարել եմ, որ իմ նկատմամբ իրականացվող հետապնդումները ակնհայտ քաղաքական են, ես քաղբանտարկյալ եմ եւ հայտարարել եմ անժամկետ հացադուլ սկսելու մասին, հետևյալ պահանջով. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պահանջում եմ […]

Անընդունելի իրավիճակն ավարտվել է. ՍերԺ Սարգսյան

Սերժ Սարգսյանն այսօր Բաղրամյան 26-ում նստավայրում հանդիպում է ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների՝ մշակույթի գործիչների, առողջապահության ոլորտի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, հասարակական, քաղաքական գործիչների, Հանրային խորհրդի անդամների, ինչպես նաև օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների, ՀՀ օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարների, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևոր դասի ներկայացուցիչների հետ: Վերջինս ելությը ներկայացնում են ամբողջությամբ: Վեհափառ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի