13 Հունիսի, Saturday, 2026
KFC

Գյումրիի ռուսական ռազմակայանից զինծառայող է փախուստի դիմել

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանից զինծառայող է փախուստի դիմել, որին ռազմակայանի ծառայողները հայտնաբերել են եւ վերադարձրել ռազմակայանի տարածք:

«Պայմանագրային զինծառայողի հարազատներից են ժամանել Հայաստան, եւ նա դուրս է եկել զորամասի տարածքից: Ռուսական կողմը զինծառայողին հայտնաբերել է ու նորից զորամաս վերադարձրել: Նա զորամասը լքելիս զենք, սպառազինություն չի ունեցել»,-տեղեկացնում են  ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ եւս զինծառայող էր փախուստի դիմել ռուսական ռազմակայանից, որին, հայտնաբերել էին հայ ոստիկանները եւ փոխանցել ռուսական կողմին: Ըստ մամուլի տեղեկությունների, նրան գտել էին Երեւանում, առանց զենքի:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ