24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԱԱԾ քննչականի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից.նոր պետը արդեն նշանակվել է

ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին Henaran.am -ին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: Նշվել է, որ նա  թոշակի է անցել: Մնացական Մարուխյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Միքայել Համբարձումյանը, ով մինչ այդ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալն էր:

Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը դիմել է Վերաքննիչ դատարան՝ կալանքը վերացնելու միջնորդությամբ

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր՝ օգոստոսի 4-ին, դիմել է Վերաքննիչ դատարան՝ Ալեք Ենիգոմշյանի իրավունքների վերականգման եւ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվել է: Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված […]

ՀՀ գլխավոր դատախազի հավանական թեկնածուները

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո արդեն լուրեր են շրջանառվում, թե ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնը: ՀՀ գլխավոր դատախազի հավակնորդների շարքը այնքան էլ մեծ չէ.  հավանական թեկնածուներից են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, ՀՀ նախագահի օգնական Հրայր Ղուկասյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանը:

Կողբում որդին գնդակահարել հորը

Այսօր առավոտյան ժամը 6-ից 6.30-ի սահմաններում Տավուշի մարզի գյուղում ողբերգություն է տեղի ունեցել. գյուղի 25-ամյա բնակիչ Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է հարազատ հորը՝ 61-ամյա Արտաշես Աբգարյանին: Henaran.am-ը զրուցեց Կողբ համայնքի բնակիչներից մեկի հետ: Մեր զրուցակցի խոսքով ՝ Սարո Աբգարյանը հաշվառված է հոգեբուժական դիսպանսերում: Խնդիրը ընտանեկան է և այս պահին ահոգեբուժարանում է  գտնվում նրա քույրը, իսկ ընտանիքի […]

Նոր մանրամասներ Ոստիկանության Գորիսի բաժնի պետի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից. Ժողովուրդ

««Ժողովուրդ»-ը այս տարվա մարտի 18-ին հրապարակել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» ռեստորանի դիմաց ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել ծեծկռտուք: Ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր հետ վեճի բռնված երիտասարդներին, որոնց մեջ եղել էր նաև ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գևորգյանի եղբայրը՝ Արթուր Գևորգյանը: Դեպքի վայրում էին […]

«Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկը ազատության մեջ է

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Գեւորգ Մելքոնյանին ազատ են արձակել ստորագրության դիմաց։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Թորոս Սեֆիլյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը։ «Ժողովուրդ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել, այս պահին քաղաքից չբացակայելու ստորագրությամբ բաց են թողել նրան… Այս պահիս այսքանը»,- նշել է նա:

Պավլիկ Մանուկյանը դադարեցրել է հացադուլը

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը երեկ դադարեցրել է  հացադուլը: Այս մասին տեղեկացնում է  նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանից:Փաստաբանի խոսքով`  Պավլիկ Մանուկյանը հացադուլը դադարեցրել է՝ հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյանի կոչը եւ «Սասնա ծռերի»՝  «Ապստամբություն առանց զոհերի» կարգախոսը: Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում», նա արդեն 8 օր է՝ հացադուլ էր հայտարարել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ […]

Մահվան ելքով վրաերթ Երեւանի Աճառյան փողոցում

Օգոստոսի 2-ին, ժամը 22.20-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա Վարդան Քալաշյանին, որը տեղում մահացել է: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ գիշերը, ժամը 3.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 44-ամյա Կարեն Ս.-ն եւ հայտնել, որ ինքն է իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկել հետիոտնին եւ անզգուշությամբ պատճառել մահ: Կատարվում է նախաքննություն:

Խոշոր ավտովթար Լոռիում. նախնական տեղեկություններով կա 6 վիրավոր

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում  մոտ մեկ ժամ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել:20:20-ի սահմաններում  Ստեփանավանի Բաղրամյան-Չերյոմուշկա խաչմերուկում իրար են բախվել 3 մեքենա՝ «Ֆորդ տրանզիտ», «Վազ-2106» և Land Cruiser մակնիշների, որի հետևանքով կա 6 վիրավոր, որոնց թվում նաև երեխաներ կան: Նրանք բոլորը տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն: Տուժած երեխաներից մեկի վիճակը, ով 13 տարեկան է, գնահատվում […]

Էրեբունու ոստիկանապետը պաշտոնանկ է արվել և ուղարկվել կադրերի ռեզերվ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Էրեբունու բաժնի պետ Գևորգ Հակոբյանը և ուղարկվել  ոստիկանության կադրերի ռեզերվ: Այս մասին Henaran.am–ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և  հասարակայնութան հետ կապերի վարչությունից: Ոստիկանության Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Գրիգոր Ամիրխանյանը։ Էրեբունու բաժնի նախկին պետի պաշտոնանկության պատճառների մասին Ոստիկանությունից չպատասխանեցին:    

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի