24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Եղիշե Պետրոսյանը ազատ է արձակվել

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ձերբակալված երաժիշտ Եղիշե Պետրոսյանը ազատ է արձակվել։ Եղիշե Պետորսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ «Արձագանք» ստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը հուլիսի 30-ին ձերբակալվել էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով ,  նրա առողջական վիճակը վատացել էր եւ «Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվում էր ոստիկանների հսկողության տակ: Հիշեցնենք, որ Եղիշե Պետրոսյանը […]

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Օգոստոսի 4-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1986 թ. ծնված Նվեր Ք.-ին, որը մայիսի 26-ից ՌԴ Ամուրի երկրամասի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի «Բ» կետի մեղադրանքով:

Ազատության հրապարակից բերման ենթարկվածներին ազատ են արձակել

Ազատության հրապարակից երեկ գիշեր ոստիկանությունը բերման էր ենթարկել 27 քաղաքացու։ ՀՀ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ այդ անձիք բերման են ենթարկվել` համաձայն ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 180.1 հոդվածի (ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտել)։ Կազմվել են արձանագրություններ, և նրանց բաց են թողել։

«Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակվել է: Այս մասին տեղեկացանք Արթուր Սարգսյանի պաշտպան` Արայիկ Պապիկյանից: Արթուր Սարգսյանն այժմ մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ: Պաշտպանը հնարավոր է համարում, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխվի: Հիշեցնենք, որ Սարգսյանը հուլիսի 26-ին սննդով բեռնված մեքենայով ճեղքել էր ոստիկանության պատը եւ սնունդ հասցրել «Սասնա ծռերի» անդամներին: […]

Ինչ հանգամանքներում է Վահան Միքայելյանը հրազենային մահացու վիրավորում ստացել. ՔԿ

Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանի հրազենային մահացու վիրավորում ստանալու հանգամանքները. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Նախնական տվյալներով՝   կրտսեր սերժանտ Վահան Վահեի Միքայելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ձախ աչքի շրջանում 2016 թվականի օգոստոսի […]

Հարություն Աղլամազյանին դաժան ծեծի են ենթարկել

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանին այսօր` օգոստոսի 5-ին, իրենց շենքի դիմաց երեք երիտասարդ դաժան ծեծի են ենթարկել: Հարություն Աղլամազյանի հայրը` Կարեն Աղլամազյանը, պատմել է , որ Հարությունին այսօր որպես վկա տեղափոխել էին ՀՔԾ, գիշերը ժամը 1-ի սահմաններում, երբ Հարությունը տուն է վերադարձել, հարձակվել են նրա վրա եւ ծեծի ենթարկել: Նշենք, որ Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ […]

Սարի թաղում «Տոյոտան» հետ հրելիս առաջ է շարժվել ու վրաերթի ենթարկել հրողին

Օգոստոսի 3-ին, ժամը 13-ին, Երեւանի Սարի-Թաղի 10-րդ շարքի, 16 տան դիմաց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան, վարորդի կողմից հետ հրելու ժամանակ, ինքնաբերաբար առաջ է եկել եւ վրաերթի ենթարկել վերջինիս: Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ տուժածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Աշտարակում 4 երիտասարդ է դանակահարվել. նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Աշտարակում քիչ առաջ դանակարություն է տեղի ունեցել:  Աշտարակի հիվանդանոցից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ 4 դանակահարված երիտասարդ տեղափոխվել են իրենց մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել է արյան հետքերով մեքենա: Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները:

Վլադիմիր Գասպարյանը Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ է նշանակել

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Սամվել Համբարյանը: Այս մասին լուրը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից: Նշենք , որ երեկ ոստիկանապետի հրամանով Բաղրամյանի պետի պաշտոնից ազատվել էր գնդապետ Մանվել Դավթյանը։  

Հայաստանում կարող է դժգոհության նոր ալիք բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագների կապակցությամբ

«Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումից հետո Հայաստանում կարող է դժգոհոթյան նոր ալիք բարձրանալ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման կապակցությամբ» այս  մասին այսօր լրագրողների հետ հանսդիպման ժամանակ նշեց  Հայաստանի սպառողների միության նախագահ Կարեն Չիլինգարյանը: Չիլինգարյանի խոսքով՝ժողովրդի սոցիալական խնդիրներն ու թանկացումներն են հանգեցրել «Սասնա ծռեր» խմբի ապստամբությանը: «Եթե մեր իշխանությունները ուզում են բացառել նմանատիպ իրավիճակի կրկնությունը, ճիշտ կլինի ճկուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի