27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվեց

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանին քիչ առաջ ազատ են արձակել «Արմավիր» ՔԿՀ-ից:

Ալեք Ենիգոմշյանին քրեակատարողական հիմնարկից միանգամից տեղափոխել են տուն եւ լրագրողներին չի հաջողվել տեսնել եւ զրուցել նրա հետ:

«Սպասելի էր, որ ազատ կարձակեն, որորվհետեւ գիտեի, որ նման նախագիծ է շրջանառվում, որ կամ ապահովելու են Ալեք Ենիգոմշյանի  իրավունքները, կամ ազատ են արձակելու: Ես էլ գիտեի, որ չեն կարողանալու  ապահովել ու դրա համար էլ ազատ կարձակեն»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ալեք Ենիգոմշյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Ալեք Ենիգոմշյանը երկու ամսով կալանավորվել էր: Ալեք Ենիգոմշյանը կասկածվում է հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված զինված խմբին օժանդակելու մեջ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ