05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Իմ իրավունքները ոտնահարվել են. Ալեք Ենիգոմշյան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը ազատ արձակվելուց հետո զրուցել է լրագրողների հետ: Նա նշել է, որ  իր կալանավորման որոշման ընթացքում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ եւ ոտնահարվել են իր իրավունքները:

«Եվ ինձ առաջադրված մեղադրանքը, եւ ինձ կալանավորելու հիմքերը անհիմն էին: Քանի որ ինձ առաջադրված մեղադրանքն անհիմն էր եւ  անհրաժեշտություն ուներ հիմնավորվելու, այդ անհիմն որոշումների կապակցությամբ իմ փաստաբանը բազմաթիվ բողոքներ էր ներկայացրել եւ այսօրվա որոշումը այդ ներկայացված բողոքների եւ ինձ առաջադրված մեղադրանքների անհիմն լինելու արդյունք էր: Կալանավայրում մարդկային վերաբերմունքի առումով բողոք չունեմ, սակայն, իմ կալանավորման ընթացքում իմ իրավուքնները ոտնահարվել են»,-նշել է Ալեք Ենիգոմշյանը:

Ալեք Ենիգոմշյանը տընդգծեց , որ իրեն առաջադրված մեղադրանքին երեք հիմնավորում է ներկայացվել, որոնք նույնպես անհիմն են եղել.

«Հիմնավորումները երեքն են եղել՝ կայուն կապ պաշտպանելը Պավլիկ Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի հետ, տեղեկացնելը խաղաղ ընթացող բանակցությունների մասին, հրահրել ցուցարարներին անկարգությունների: Բացի այդ իրբ իրավապահների գործողությունների մասին «Սասնա ծռերին» տեղեկություններ եմ հաղորդել,  բայց որպեսզի ես իսկապես օբյեկտիվ տեղեկություններ կարողանայի տալ, պետք է տարածքին ծանոթ լինեի»,-նկատել է Ալեք Ենիգոմշյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ