16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկվել են գլխավոր դատախազություն. ՄԻՊ

Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հայտնած տվյալներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, թե Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին ձերբակալելու հաջորդ օրը՝ հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահելու վայր են այցելել եւ նրանց հետ առանձնազրույցներ ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: Այնուհետեւ, նրանց կալանավորելուց անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անձամբ այցելել եւ ՀՀ արդարադարատության  նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձին հանդիպել է ինչպես Ա. Մարտիրոսյանին, այնպես էլ Դ. Սանասարյանին:

2016 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմում են հասցեագրել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները՝ խնդրելով Պաշտպանի աջակցությունը Ա. Մարտիրոսյանի եւ Դ. Սանասարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու հարցում:

Հաշվի առնելով Ա. Մարտիրոսյանի եւ Դ. Սանասարյանի հետ առանձնազրույցների արդյունքները, ինչպես նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության դիմումի հանգամանքները՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Այնուհետեւ,  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում Ա. Մարտիրոսյանի եւ Դ. Սանասարյանի հայտնած բոլոր տեղեկությունները սահմանված կարգով ամփոփվել եւ այսօր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին՝ քրեական գործի նախաքննության շրջանակներում դրանք քննարկելու նպատակով:

ՄԻՊ կողմից կատարված գործողությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններն ուղարկվել են նաեւ Արմեն Մարտիրոսյանին եւ Դավիթ Սանասարյանին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ