24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Օգոստոսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը […]

Ձեւավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ․ընդգրկվել են հայտնի փաստաբաններ

Ձեւավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է անազատության մեջ գտնվող խմբի անդամների իրավունքների պաշտպանությունը: Այս մասին  հայտնում է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը։ Հայտարարությունում նշված է, որ այդ խմբի կազմում են հայտնի փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը, Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, […]

Աշտարակում կնոջը գտել են փողկապով կախված վիճակում

Աշտարակում օգոստոսի 1-ին 59-ամյա կինն ինքնասպանություն է գործել: ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ կնոջը հայտնաբերել են փողկապի միջոցով կախված: Դեպքի հանգամանքները ճշտելու համար կատարվում է քննություն:

ՀՔԾ-ն վարույթ է ընդունել ՊՊԾ գնդի գրավման գործը

Օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զինված զավթման դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: […]

Խոշոր վթար Երեւան-Իջեւան ճանապարհին. 9 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 1-ին ժամը 19.30-ի սահմաններում Երեւան-Իջեւան ճանապարհի 68-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» եւ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաները: Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-3110»-ի վարորդը եւ «Ֆորդ-Տրանզիտ»-ի 8 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

«Միայնակ Գայլին» մեղադրանք է առաջադրվել. նա չի ընդունում մեղադրանքը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին «Միայնակ Գայլին» այսօր՝ օգոստոսի 2-ին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը: «Միայնակ Գայլին» մեղադրանք է առաջադրվել ՔՕ 218 հոդվածով՝  Պատանդ վերցնելը եւ 235-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, խափանման […]

Բաղրամյանում ինքնահրկիզված տղամարդը մահացավ

Երեւանի Բաղրամյան պողոտայում ցույցի ժամանակ հուլիսի 30-ին ինքնահրկիզման փորձ կատարած Քաջիկ Գրիգորյանը քիչ առաջ Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնում մահացել է: Henaran.am-ը այս մասին տեղեկացավ հիվանդանոցից: Նշենք, որ տղամարդու վերին շնչուղիների 15 եւ մարմնի մակերեսի 55  տոկոսն այրվել էր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 30-ին, Երեւանի Բաղրամյան պողոտայում, երբ ցուցարարները փակել էին պողոտան […]

«Սասնա ծռերից» Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանին և Արայիկ Հակոբյանին այսօր՝ օգոստոսի 2-ին, մեղադրանք է առաջադրվել: «Սասնա ծռեր» խմբի պաշտպանության խմբի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշել է, որ նրանց առաջադրվել են մեղադրանքներ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի (պատանդ վերցնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք […]

Սպանություն Վահագնի գյուղում. հայտնի է շարժառիթը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վահագնի գյուղի բնակիչ Ն. Քոչինյանի սպանության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակիչ Ա.Կախյանին: Այս մասին հայտնում  են ՔԿ մամուլի ծառայությունից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ն.Քոչինյանի դին հայտնաբերվել է 2016 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 02.00-ին, Վանաձոր-Ալավերդի […]

«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցն ինքնասպանության փորձ է արել. նա գրություն է թողել

Վանաձորում այսօր՝ օգոստոսի 2-ին, ինքնասպանության փորձ է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցը: Ինքնասպանության փորձ կատարած անձը Վանաձոր քաղաքի բնակիչ 54-ամյա Հարություն Հ.-ն է:  Նա ՔԿՀ-ի եւ իրենց բնակարանին հարակից կիսակառույց եռահարկ շինության նկուղային հարկում խոհանոցային դանակով կտրել է պարանոցը, նաեւ ձեռքի երակները: Ինքնասպանության փորձ կատարած անձը ամուսնալուծված է, բնակվում է միայնակ: Հարությունը բնակարանում մի քանի գրություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի