24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք առաջադրվեց

«Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրեաս Ղուկասյանին մեղադրաքն է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով, այն է` զանգվածային անկարգություններ կազմակերպել: Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան` Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ղուկասյանը բերման է ենթարկվել հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով:     

Հովհանես Հարությունյանը և Աշոտ Պետրոսյանը հնարավոր է վիրահատության կարիք ունենան /վիդեո/

«Հովհանես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին առաջադրվել է 217-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-ռդ հոդվածի 3-րդ մասով մեղադրանք»,-այսօր`օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց փաստաբան  Արայիկ Պապիկյանը: Պապիկյանի խոսքով` նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ` դատապարտյալների հիվանդանոցում, սկզբի մի քանի օրերին գտնվել են անտանելի պայմաններում ,բայց երեկ նրանց պայմանները համեմատաբար բարելավել են: «Եվ Հովհանես Հարությունյանը և Աշոտ […]

Հետախուզվողը հայտնաբերվեց Արագածավան գյուղում

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հուլիսի 30-ին, ժամը 20.35-ին, Թալինի Արագածավան գյուղի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Հայկազ Ղ.-ն, որը հուլիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-147 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու փորձ): Հայկազ Ղ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզի քննչական վարչություն:

Աշտարակի տներից մեկում հայտնաբերել են բնակչի մարմինը՝ կախված վիճակում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 1-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի բնակիչը ինքնասպան է եղել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքացին (տվյալները ճշտվում են) ինքնասպան է եղել՝ կախվելով: Փրկարարներն իջեցրել են քաղաքացու դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Միայնակ գայլը հրաժարվել է բուժօգնությունից /վիդեո/

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը», որը զինված խմբի անդամների հետ հուլիսի 31-ին հանձնվել է իշխանություններին, չի ցանկացել բժշկական օգնություն ստանալ: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց   պաշտպան Արայիկ Պապիկյանը. «Նա ասաց, որ դա շատ փոքր վնասվածք է իր համար: Ոտքի փափուկ հյուսվածքների վնասվածք ունի»: Փաստաբանը նշեց, որ Արայիկ  Խանդոյանին դեռ մեղադրանք չի […]

Ընդիմությունը ուներ միայն պլան` Ա. Թագուհի Թովմասյան/վիդեո/

«Այն իրավիճակը որը մենք ունենք «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման և 15 օր հետո իրավապահ մարմիններին հանձնվելուց հետո հետևյալն է` 70-ից ավել վիրավոր, 2 զոհ, հույսը կորցրած հասարակություն և երկկողմանի անպատասխանատու լինելու մթնոլորտ»,-այսօր`օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովուրդ»օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը : Թովմասյանի խոսքով իշխանությունը չհասկացավ ինչ է կատարվում և […]

Վանաձորում` հայտնաբերվել է հարկային տեսչության իրավաբանի մարմինը

Վանաձորում այսօր՝ օգոստոսի 1-ի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 10.30-ի սահմաններում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հարեւանությամբ գտնվող կամրջի տակ հայտնաբերվել է 43-ամյա Արարատ Կարապետյանի մարմինը: Նա Վանաձորի հարկային տեսչության իրավաբանն էր: Նախնական տեղեկությունները Արարատ Կարապետյանն ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները, որոնք պարզում են կատարվածի հանգամանքները:

Պավլիկ եւ Արամ Մանուկյանները վիրահատության կարիք ունեն/վիդեո/

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը, որը հուլիսի 31-ին կալանավորվել եւ Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց», շարունակում է հացադուլը: Այս մասին այսօր` օգոստոսի 1-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պավլիկ եւ Արամ Մանուկյանների  պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Նա նշեց, որ Պավլիկ Մանուկյանը վիրահատությունների կարիք ունի, որոնք առաջիկայում պետք է արվեն, վիրահատության կարիք ունի նաեւ […]

ՙ«Սասնա ծռեր»-ը մեկ առ մեկ հանձնվեցին.վերջում Վարուժան Ավետիսյանը/վիդեո/

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են վայր դնում զենքերը եւ իշխանություններին հանձնվում «Սասնա ծռեր» խմբի անդամները։ Խմբի անդամները առանց զենքի մեկ առ մեկ հանձնվում են, իսկ վերջինը հանձնվում է  Վարուժան Ավետիսյանը։ Նշենք, որ զենքերը վայր դնելու ընթացքը կորդինացնում էր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:

ԱԱԾ-ն հայտարարում է, որ զինված խմբի անդամները վայր են դրել զենքը և հանձնվել իշխանություններին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ՝ հուլիսի 17-ից ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները վայր են դրել զենքը հանձնվել իշխանություններին: «Սույն թվականի հուլիսի 30-ին և 31- ն ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է», – ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում: – «ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի