24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պավլիկ Մանուկյանի կալանքի հարցը կքննվի այսօր

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանքի հարցը կքննվի այսօր` հուլիսի 31-ին: Այս մասի հայտնում է  նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում: Հիշեցնենք, ըստ ոստիկանության հաղորդագրության, Պավլիկ Մանուկյանն եւ նրա որդին ոտքերի հատվածում հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ […]

«Կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն».ԵԱՀԿ

«Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին», – հայտարարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովը` քիչ առաջ տարածված հայտարարությամբ: «Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից: […]

Վերջին երկու բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից

ՊՊԾ գնդի ներսում մնացած երկու բուժաշխատողները դուրս են եկել ՊՊԾ տարածքից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Նշենք, որ այսօր՝ հուլիսի 31-ի առավոտյան «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը հաղորդագրություն է տարածել, որում նշվել է, որ  իրենք պատանդի կարգավիճակում չեն պահել բժիշկներին, նրանց նկատմամբ հսկողություն չի եղել եւ թույլատրել են ցանկացած պահին […]

Սպանված ենթասպա Յուրի Տեփանոսյանը երեք երեխաների հայր էր

Հուլիսի 30-ին ՊՊԾ գնդի տարածքում դարանած դիպուկահարի գնդակից զոհվեց ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանը: Զոհվեց որպես զինվոր՝ դիրքում: Զոհվեց որպես ոստիկան՝ կյանքի գնով պահպանելով համաքաղաքացիների կյանքն ու անվտանգությունը: Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 […]

Ալեք Ենիգոմշյանին կալանավորեցին երկու ամսով

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանին այսօր՝ հուլիսի 30-ին կալանավորել են: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Facebook-ում գրառում է արել. «Քիչ առաջ ավարտվեց Ալեք Ենիգոմշյանի վերաբերյալ խափանման միջոց կալանք ընտրելու դատական նիստը, որը վարում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մեսրոպ Մակյանը: Դատավարությունն առանձնահատուկ էր նաեւ դատավոր Մ.Մակյանի վարկագծով, տպավորությունս այն էր, որ Ալեք Ենիգոմշյանը հանցագործություն է […]

ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է

ԱՄՆ դեսպանատունը խորապես մտահոգված է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանության կողմից բռնության ու բիրտ ուժի կիրառման մասին ցնցող պատկերներով ու արժանահավատ հաղորդումներով: Մենք նույնքան մտահոգ ենք այն արժանահավատ հաղորդումներով, որ գործողությունների ընթացքում ոստիկանների համար թիրախ են հանդիսացել լրագրողները եւ նրանց սարքավորումները, ինչը մամուլի ազատության ակնհայտ խախտման տպավորություն է ստեղծում: Կոչ ենք […]

Կան 23 ձերբակալվածներ, որոնց թվում՝ Արմեն Մարտիրոսյանն ու Անդրեաս Ղուկասյանը

ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հուլիսի 30-ին հարուցվել է  քրեական գործ՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Էրեբունի և  Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքերի առթիվ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունից  հուլիսի 30-ին ստացվել են նյութեր՝ հուլիսի 29-ի երեկոյան մի խումբ անձանց […]

Բժիշկ Սալվադոր Խեչոյանն ազատության մեջ է

ՊՊԾ գնդում ներկայումս գտնվում է երկու բուժաշխատող: Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը մեզ  հետ զրույցում նշեց, որ Սալվադոր Խեչոյանը երեկ՝ հուլիսի 29-ին ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված երկու անձանց ուղեկցել է հիվանդանոց, եւ ետ չի վերադարձել ՊՊԾ գնդի տարածք: Ներկայումս ՊՊԾ գնդի տարածքում են գտնվում շտապօգնության բժիշկ Նորայր Թեւանյանն ու բուժքույր Մալինա Մարգարյանը: Չորորդ բժիշկը՝ Դավիթ Տոնոյանն ավելի վաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի