03 Մայիսի, Saturday, 2025
KFC

Միայնակ գայլը հրաժարվել է բուժօգնությունից /վիդեո/

«Սասնա ծռերի» անդամ Արայիկ Խանդոյանը` «Միայնակ գայլը», որը զինված խմբի անդամների հետ հուլիսի 31-ին հանձնվել է իշխանություններին, չի ցանկացել բժշկական օգնություն ստանալ:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց   պաշտպան Արայիկ Պապիկյանը. «Նա ասաց, որ դա շատ փոքր վնասվածք է իր համար: Ոտքի փափուկ հյուսվածքների վնասվածք ունի»:

Փաստաբանը նշեց, որ Արայիկ  Խանդոյանին դեռ մեղադրանք չի առաջադրվել, պայմանավորվածություն կա, որ համապատասխան քննչական գործողություններ կատարվեն այսօր.

«Երբ Արայիկին հարցրի` ինչ փոխանցեմ հարազատներիդ, ասաց` խնդրում եմ փոխացիր, որ ես շատ եմ սիրում իմ հայ ժողովրդին եւ հայրենիքը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Սասնա ծռերը» հուլիսի 31-ին վայր են դրել զենքերն ու հանձնվել են։ Ըստ ԱԱԾ-ի, ՊՊԾ գնդի տարածքն այժմ ազատված է։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ