24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հետախուզվողին հայտնաբերեցին Քարաձորում

Հուլիսի 28-ին, ժամը 9.15-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները Քարաձոր գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1962 թ. ծնված Խաչիկ Ն.-ին, որը հուլիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի): Խափանման միջոցը` կալանք: Խաչիկ Ն.-ն տեղափոխվել է Սպիտակի բաժնի ՁՊՎ:

«Օպելն» ընկել է ձորը. 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Հուլիսի 28-ին, ժամը 17.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 166-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը: Ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Վիրավորվել է Արայիկ Խանդոյանը

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը գրառում է կատրել իր ֆեյսբուքյան էջում.   «Ի խախտումն իրավապահների պահանջի՝ քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքում կրակահերթեր են հնչել: Իրավապահները պատասխան կրակ են բացել: Վիրավորվել է կրակողներից մեկը` Արայիկ Խանդոյանը»:

Կառավարությունը կփոխհատուցի Մատաղիսի հայտնի գործով անարդար դատապարտվածներին

ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 50 հազար եվրոյին համարժեք դրամ հատկացրեց ՀՀ արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն իրականացնելու նպատակով: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ՄԻԵԴ «Զալյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գ ործով 2016 թվականի մարտի 17-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Արդարադատության նախարարությանը հատկացվում է 50 հազար եվրոյին համարժեք  դրամ` վճռով սահմանված հատուցման […]

Իմ հրամանով են կործանել ռուսական ինքնաթիռը․ Դավութօղլու

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խոստովանել է, որ ռուսական Սու-24-ը  խոցվել է իր հրամանով: Այդ մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։ Դավութօղլուն նշել է, որ այդ հրամանը ընդհանուր էր Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունը ապահովելու համար: «Հոկտեմբերյան հրահանգը տարածվել է Թուրքիայի օդային սահմանը առանց թույլատվության հատող ոչ միայն սիրիական, այլև  բոլոր ինքնաթիռների վրա»,- հայտարարել է նախկին վարչապետը: Դավութօղլուի […]

Արմենակ Կյուրեղյանը պատրաստ է միջնորդ դառնալ «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ

Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, պատրաստ է միջնորդ դառնալ «Սասնա ծռերի» եւ իշխանությունների միջեւ` հարցը խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու համար: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Կյուրեղյանը  նշեց, որ երկրում ստեղծված իրավիճակն այսօր շատ մտահոգիչ է եւ շատ կարեւոր է, որ խնդիրը լուծվի քաղաքական հարթության մեջ: Նա նշեց, որ […]

ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարությամբ է հանդես եկել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև 1.Հուլիսի 17-ի վաղ առավոտից Երեւանում ծավալվող իրադարձությունները ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների լուրջ խախտումներով: Ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման հետեւանքով սպանվեց Ոստիկանության ծառայող եւ եղան վիրավորներ: 2.Զինված հարձակմանը հաջորդեց ատելության խոսքի եւ բռնության քարոզչության աննախադեպ բռնկում: 3.Տեղի ունեցան ինչպես խաղաղ, այնպես […]

Դաժան սպանություն Կրասնոդարում․ տատիկին ու 3 մանկահասակ թոռներին դանակահարված են հայտնաբերել /վիդեո/

Սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել ՌԴ Կրասնոդարում։ Տատիկին ու երեք մանկահասակ թոռներին դանակահարված են հայտնաբերել իրենց տանը։ Երեխաները 12, 9 եւ 7 տարեկան էին։ Առայժմ հայտնի չէ հրեշավոր սպանության պատճառը։  

Պենտագոնն անհանգստացած է Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային ձերբակալություններով

Ամերիկացի բարձրաստիճան զինվորական, գեներալ Ջոսեֆ Վոթելը  մտահոգված է թուրք-ամերիկյան հարաբերությունների ապագայով: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` Վոթելը մասնավորապես անհանգստացած է ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո  Թուրքիայում ընթացող ձերբակալությունների մեծ ալիքով: Գեներալի բնորոշմամբ՝ Թուրքիայում ձերբակալված խունտայի որոշ անդամներ հանդիսանում են ԱՄՆ-ի բանակի մերձավոր դաշնակիցներ: «Մենք հարաբերություններ ունենք բազմաթիվ թուրք ղեկավարների և բարձրաստիճան զինվորականների հետ: Ես անհանգստանում եմ […]

13 լարված գիշեր ու նորից լուսաբաց.իրավիճակը Խորենացի փողոցում

Արդեն 13-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։ Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, գիշերվա ընթացքում եւս միջադեպեր չեն գրանցվել: Նախօրեին երեկոյան հորդ անձրեւի տակ կրկին հանրահավաք է տեղի ունեցել  Ազատության հրապարակում՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի։ Ցուցարարները ցանկացել են երթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի