14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Սասնա ծռերից» Արթուր Մելքոնյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ

«Էրեբունի» ԲԿ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիճակը գնահատվում է կայուն՝ դրական դինամիկայով:

Այս մասին լրագրողներին տեղեկացրեց  «Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Միքայել Մանուկյանը նշեց, որ թեև Պավլիկ Մանուկյանը շարունակում է  հացադուլը` դեղորայք ստանում է, որն անհրաժեշտ է վնասումի, օրգանիզմը ճիշտ աշխատելու համար:

«Սասնա ծռերից» «Էրեբունի» ԲԿ-ում բուժում են ստանում նաեւ Արմեն Լամբարյանը և Արթուր Մելքոնյանը: Արմեն Լամբարյանի վիճակը, ըստ Միքայել Մանուկյանի, կայուն ծանր է, նրան նախօրեին վիրահատել են, իսկ այսօր առավոտյան անջատել են արհեստական շնչառության ապարատից:

Ինչ վերաբերում է Արթուր Մելքոնյանին, բժշկի խոսքով, նա լուրջ վնասվումներ չի ունեցել, միայն քերծվածքներ, փոքր վերքեր, որոնք մշակվել են.

«Նախօրեին նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»,-տեղեկացրեց Միքայել Մանուկյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ