29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դատախազությունը քրգործ է հարուցել լրագրողների նկատմամբ բռնությունների փաստով

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւանի Խորենացի փողոցում եւ Սարի Թաղում տեղի ունեցած բախման հետեւանքով  տուժել են  իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներ, վնասվել է նրանց աշխատանքային տեխնիկան: Այդ մասին ասվում է ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

«Լրագրողի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով եւ այլ եղանակներով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով, ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազությունը կապ է հաստատել լրատվամիջոցների հետ՝ (Արմենիա հեռուստաընկերություն, azatutyun.am, a1plus.am, 1in.am, lragir.am, panorama.am, civilnet.am, news.am, armlur.am) խնդրելով դատախազությանը տրամադրել լրագրողների նկատմամբ բռնության եւ տեխնիկայի վնասման վերաբերյալ իրենց տրամադրության տակ գտնվող փաստերը՝ քրեական գործի շրջանակներում դրանք ուսումնասիրության առարկա դարձնելու համար:

ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում, եթե կան այլ լրատվամիջոցներ, որոնց աշխատակիցները տուժել են վերոնշյալ դեպքերի հետեւանքով,  լրագրողների նկատմամբ բռնության վերաբերյալ ցանկացած առկա փաստ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ