24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ձերբակալվել է Արմեն Մարտիրոսյանը

Զանգվածային անկարգություններ հրահրելու կասկածանքով այսօր առավոտյան ձերբակալվել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Այս տեղեկությունը հայտնել է Արմեն Մարտիորսյանի եղբայրը: Վեջինս պտեղեկացրել է , որ Արմեն Մարտիրոսյանին գիշերը բերման է  ենթարկել ոստիկանության Նոր-Նորքի բաժին, իսկ առավոտյան 05:30-ին ձերբակալվել:  

Հայաստանում տևական քաղաքական փոփոխությունների հասնելու համար սպառնալիքներն ու բռնությունն րնդունելի միջոցներ չեն․ ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ դեսպանատունը շարունակում է հետևել Էրեբունու ոստիկանական տարածքի իրադարձություններին ու ընթացող բողոքներին: Մենք վերահաստատում ենք առավելագույն զսպվածություն հանդես բերելու, օրենքի սահմաններում գործելու ու իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու մեր կոչն ուղղված բոլոր կողմերին: Մենք խորապես մտահոգ ենք պատանդների հետ կապված շարունակվող իրավիճակով և կոչ ենք անում անհապաղ, անվնաս ու առանց պայմաններ առաջ քաշելու ազատ արձակել չորեքշաբթի […]

«Ոտքի տակ բան է պայթել, հետո զգացել է` աչքը չկա».16 ամյա Սայաթը գիտակցում է

Երեկ` ուշ երեկոյան Սարի թաղում ոստիկանական գործողությունների հետեւանքով տուժած 16-ամյա Սայաթ Հարությունյանի աչքը հեռացրել են ու տղան շատ ծանր է տանում իր հետ կատարվածը։ «Սայաթը գործով էր եկել Երևան ու ցույցերի հետ ոչ մի կապ չուներ: Երեխեն մի քանի օր հետո 17 տարեյան կդառնա: Աչքը հեռացրին, որովհետև ուշացնելու դեպքում մյուս աչքի տեսողություն վտանգելու պահ կար: […]

ՄԻՊ հայտարարությունը լրագրողների նկատմամբ բռնությունների մասին

Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: « Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտվել է նրանց աշխատանքը: Ըստ մեզ ներկայացված տեղեկությունների՝ դրանք արել […]

Հրազենային վնասվածք է ստացել ոստիկանության ծառայող

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնում է, որ երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել […]

Հիվանդանոցներ տեղափոխված 60 տուժածից 2-ի վիճակը ծանր է.վիրահատվել է մեկի աչքը

Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, նախնական տվյալներով, շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է առողջախահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ […]

Лайф-ի օպերատորը վիրավորվել է Երեւանում՝ ոստիկանության կողմից ակցիան ցրելու ժամանակ /վիդեո/

Երեկ երեկոյան Երեւանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու ժողովրդի միջեւ, ինչի արդյունքում կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ ռուսական Лайф-ի օպերատորը, տեղեկացնում է ռուսական կայքը։ Օպերատորի մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել, նրան օգնություն են ցուցաբերել։

Արյունոտ և պայթունավտանգ գիշեր` Սարի թաղում և Խորենացի փողոցում.կան բազմաթիվ տուժածներ

Արդեն 14-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։ Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն նախօրեին երեկոյան թեժ բախումներ են տեղի ունեցել Սարի թաղում եւ Խորենացի փողոցում: Երեկ`հուլիսի 29-ին  ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռերից» երեքը վիրավորվել են, այդ թվում Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի […]

Ալեք Ենիգոմշյանի պահման պայմանները հաշվի են առնում նրա հատուկ կարիքները. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 29-ին, կրկին այցելել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության Ձերբակալվածների պահման վայր՝ Ալեք Ենիգոմշյանին տեսակցության: Տեղի է ունեցել առանձնազրույց Ա. Ենիգոմշյանի հետ, ինչպես նաեւ հանդիպում ՁՊՎ ղեկավարության հետ: ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ այցի ընթացքում կատարված մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Ա. Ենիգոմշյանի խնամքի կազմակերպման համար ՀՀ աշխատանքի […]

Չի կարելի հայրենիքի հետ առևտուր անել. Սամվել Բեգլարյան

«Զենքը ձեռքին հայը, եթե անգամ ամեաաստվածային բաները ասի, միևնույն է, ես նրա ասածը չեմ ընդունի: Պետք է բանակցել ու պետք է խոսել առանց զենքի: Զենքի ուղղությունը պետք է լինի միայն դեպի թշնամին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Էրեբունի համայնքում գտնվող ՊՊԾ գունդը գրոհով վերցնելու դեպքին ասաց Հայաստանի գրողների միության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի