24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՊՊԾ գնդի գրավումը խառնել է բոլոր քաղաքական ուժերի պայմանավորվածությունները.Իրատես

«Աշնանը նախատեսված են ՏԻՄ ընտրություններ բազմաթիվ համայնքներում եւ մի շարք քաղաքներում։ Գյումրիի հարցում, ի վերջո, ՀՀԿ-ն կողմնորոշվեց, բայց մյուսները դեռ սպասում են իրենց հերթին։ Նրանց հարցում ՀՀԿ-ն դեռեւս հստակ որոշումներ չունի։ Զինված խմբի հարձակումը ժամանակավորապես կասեցրել է բոլոր գործընթացները եւ հանդիպումները։ Մեր տեղեկություններով, մի շարք համայնքների, հատկապես քաղաքների թեկնածուներ ներքին անհանգստություն ունեն, որ քիչ ժամանակ […]

Հաղորդում Ալեք Ենիգոմշյանի գործով այսօր կատարված գործողությունների վերաբերյալ

Ալեք Ենիգոմշյանի փաստաբանը Մարդու իրավունքների պաշտպանին հուլիսի 28-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հանդիսանում է Ա.Ենիգոմշյանի պաշտպանը և, որ իր պաշտպանյալը պահվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Ձերբակալված անձանց պահման վայրում: Ըստ նրա՝ ՁՊՎ-ում չեն ապահովվում Ա.Ենիգոմշյանի իրավունքները, խախտվում են նրա պահման պայմանները՝ անտեսելով նրա հատուկ կարիքները: Նույն օրը Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանաման ստորաբաժանման […]

Աշակերտի աչքը վնասած ուսուցչի գործով տուժող կողմի բողոքը մասնակիորեն բավարարվել է. ՀՔԱՎ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 27-ին մասնակիորեն բավարարել է 2014 թ. դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի ավագ դպրոցում աչքը եւ աչքի տեսողությունը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը: Դատարանը բեկանել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ․ ապրիլի 25¬-ի որոշումը՝ նյութական վնասի փոխհատուցման պահանջի մասով։ Վերաքննիչ […]

Հայտնաբերվել է նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր կատարած անձը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների համակցված գործունեության շնորհիվ հայտնաբերվել է ս.թ. հուլիսի 27-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր կատարած անձը: Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1987թվականին ծնված Սարգիս Ռուբենի Սաֆարյանը, Ռուսաստանի Դաշնությունից դեպի ՀՀ երկու առանձին զանգ կատարելով հայտնել է, թե իբր ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում և ՛՛Արմենիա՛՛ […]

«ՀՀ նախագահը բոլոր հուզող հարցերին կպատասխանի»/վիդեո/

«ՀՀ նախագահը բոլոր հուզող հարցերին կպատասխանի, նա չի խուսափի և  դա պետք է լինի շարունակական»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը, նկատելով որ շուտով կգա այդ պահը: Անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման իրողությանը  քաղաքագետը փաստեց, որ նման իրավիճակի հասունացումը անընդունելի է. Մանրամասները`տեսանյութում:

Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 22-ին, ժամը 16.20-ին, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Աճառյան և Շահինյան 3-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 1947 թ. ծնված Լիդիա Լևենտովային, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հուլիսի 24-ին, ժամը 18-ին, Լ. Լևենտովան հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն:

Չարենցավանում կատարված սպանություն գործով ձերբակալված կա. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավան քաղաքի բնակիչ Գ.Մանվելյանի սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հայտնաբերվել է և ձերբակալվել։ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնի բազմակի […]

Ոստիկանի վրա շիշ շպրտելը չի արդարացվում.իրավապաշտպանը մանրամասնում է /վիդեո/

«Ոչ ոք իրավունք չունի ենթարկվել բռնության` խաղաղ երթի, ցույցերի, ակցիաների ժամանակ, եթե վերջինս վտանգ չի ներկայացնում հասարակությանը և հանրության այլ շերտերին»,-այսօր  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Իրավապաշտպանի խոսքով՝ քրեորեն պատժելի է նաև իրավական մարմինների գործունեությանը խոչընդոտելը, նրանց օրինական, օրենքով սահմանված ստույգ պահանջին չենթարկվել, իրավական մարմնին բռնություն ցուցաբերելը. «Ոչ ոք չի […]

Սպանություն Չարենցավանում

Հուլիսի 27-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Գարիկ Մանվելյանը: Նույն օրը, ժամը 18-ին, Մանվելյանը հիվանդանոցում մահացել է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրան Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի շենքերից մեկի աստիճանահարթակում, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով մի քանի անգամ դիտավորյալ հարվածել […]

Իրավականորեն բժիշկները պատանդ են. Հայկազ Մակարյան /վիդեո/

«Աշխարհում ընդունված պրակտիկա կա,որ «Կարմիր խաչ»-ի և բժշկական այլ ծառայությունների հանդեպ բռնությունները`օրինավոր չեն: Եթե խոսենք զուտ օրենքով ապա և բժիշկները և նախկինում պահվող ոստիկանները պատանդի կարգավիճակ են ունեցել և ունեն»,-այսօր` հուլիսի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: Իրավապաշտպանը վստահեցրեց, որ տղաները բժիշկներին չեն վերաբերվում, որպես պատանդների և նկատեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի