15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արյունոտ և պայթունավտանգ գիշեր` Սարի թաղում և Խորենացի փողոցում.կան բազմաթիվ տուժածներ

Արդեն 14-րդ օրն է, ինչ Երեւանի Խորենացի փողոցում «Սասնա ծռեր» զինված խումբը գրոհով վերցրել է ոստիկանության ՊՊԾ գունդը։

Այս պահին Խորենացի փողոցում հանգիստ է, սակայն նախօրեին երեկոյան թեժ բախումներ են տեղի ունեցել Սարի թաղում եւ Խորենացի փողոցում:

Երեկ`հուլիսի 29-ին  ՊՊԾ գնդի տարածքում գտնվող «Սասնա ծռերից» երեքը վիրավորվել են, այդ թվում Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է «միայնակ գայլ» մականվամբ: Նրանցից երկուսին՝ Արթուր Մելքոնյանին եւ Արմեն Լամբարյանին տեղափոխել են հիվանդանոց, իսկ Արայիկ Խանդոյանը մնացել է ՊՊԾ գնդի տարածքում:

Երեկոյան Ազատության հրապարակում կայացած հանրահավաքից հետո ցուցարարները երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, սակայն բազմությունը անսպասելիորեն փոխել է ճանապարհն ու Նարդոսի փողոցից մտել է Սարի թաղ։ Մի փոքր խումբ ոստիկաններ փորձել են պատ կազմել, սակայն ցուցարարները ճեղքել են փոքր խմբին եւ առաջ են շարժվել:

Խմբին մասնավորապես առաջնորդել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Երթը հասնելով Սարի թաղ, նկատել է, որ ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ են հնչում։ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը փորձեց բանակցել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Այստեղ էր նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:

Ոստիկանները հորդորեցին տարածքից հեռու տանել ցուցարարներին և ցույցը շարունակել մեկ այլ վայրում:

Ավելի ուշ ոստիկանությունը հատուկ միջոցների գործադրմամբ ցրեց հավաքը:

Իրավիճակը թեժ է եղել նաեւ Խորենացի փողոցում։ Հավաքված բազմությունը թույլ չի տվել ոստիկանական ավտոբուսներին անցնել առաջ։ Ոստիկանության փոխգնդապետ Այվազյանը դիմելով ցուցարարներին՝ հայտարարել է, թե հավաքն անօրինական է եւ կոչ է արել դադարեցնել այն։

Ոստիկանները զգուշացումներից հետո ծխանռնակներ են նետել։ Իրավապահները սկսել են մարդկանց բերման ենթարկել։

Կան բազմաթիվ տուժածներ, որոնց թվում նաև լրագրողներ են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ