15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չի կարելի հայրենիքի հետ առևտուր անել. Սամվել Բեգլարյան

«Զենքը ձեռքին հայը, եթե անգամ ամեաաստվածային բաները ասի, միևնույն է, ես նրա ասածը չեմ ընդունի: Պետք է բանակցել ու պետք է խոսել առանց զենքի: Զենքի ուղղությունը պետք է լինի միայն դեպի թշնամին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Էրեբունի համայնքում գտնվող ՊՊԾ գունդը գրոհով վերցնելու դեպքին ասաց Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը:

Մտավորականի խոսքով՝ ՊՊԾ գնդում  կան ուժեր, ովքեր հետևողականորեն իրավիճակը լարում էին և տանում դեպի սրացում:

«Այսօր ես չեմ ուրանում ո՛չ Սեֆիլյանի և ո՛չ էլ «Սասնա Ծռերի»-ի որոշ անդամների հայրենիքին մատուցած ծառայությունները, սակայն դա չի նշանակում, որ հայրենիքին ծառայելով որևէ բան պետք է պահանջել: Հայրենիքին ծառայելը  մեր պարտքն է, և դա անելուց հետո չի կարելի հայրենիքի հետ առևտուր անել: Չեմ կարծում, թե ամեն մի կռված տղա իրավունք ունի ասելու՝ ես կռվել եմ:Ասի՝ ես պաշտպանել եմ հայրենիքը ուրեմն իրավունք ունեմ ասելու թե ով լինի նախագահը»,-ընդգծեց մտավորականը:

Սամվել Բեգլարյանը բնակվում է սահմանամերձ Նոյեմբերյանում և նա ցավով նշում է, որ երկրի անկայուն իրավիճակից մշտապես օգտվում է մեր չարանենգ թշնամին՝ Ադրբեջանը:

«Ապրիլյան դեպքերից հետո քիչ ժամանակ է անցել: Սահմանին թափած արյունը դեռ թարմ է, մեր  տեխնիկան  դեռ  տեղում է: Այս իրավիճակում պատերազմը կարող է լինել շատ թեժ ու ոչ միայն քառօրյա,  այլ գուցե 44 օրյա կամ ավելի, այդ պատճառով էլ ուզում եմ հայի զենքը միայն թշնամու ուղղությամբ գործածվի»,-մանրամասնեց գրողը:

Ազատամարտիկ- մտավորականը ընդգծում է, որ ինքը հակված չէ իշխանությունների գովքը անել, սակայն ի վերջո ամեն հարցի պետք է մոտենալ հաշվի առնելով երկրի կայունության գրավականները:

«Չեմ կարծում, որ այդ խմբի տղաները սպառել էին իշխանությունների հետ բանակցելու բոլոր ռեզերվները, որ գնացին ծայրագույն քայլի: Թող հրապարակային  միտինգներով  պահանջները պարտադրեին, ինչպես 1988 թվականին եղավ»,-նշեց Սամվել Բելարյանը և հավելեց.« Ինձ  համար տարօրինակ է միայն, որ նախագահը կամ այլ կարևորագույն դեմքեր չխոսեցին ժողովրդի հետ: Ինչ էր նշանակում մեկ շաբաթյա քար լռություն: Ես ուզում եմ լսել նախագահի խոսքը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ