24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Սասնա ծռերը» ազատ է արձակել բուժակ Դավիթ Տոնոյանին

ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհած  «Սասնա ծռեր» զինված խումբը քիչ առաջ ազատ է արձակել հուլիսի 27-ի լուսադեմից  ՊՊԾ տարածքում գտնվող բուժակ Դավիթ Տոնոյանին: Նշենք, որ ոստիկանության պաշտոնական հայտարարության համաձայն՝ բժիշկների պատանդ են պահում «Սասնա ծռեր» խմբի անդամաները։ Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել էր, թե իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» […]

Պավլիկ Մանուկյանի որդին կալանավորվեց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ քիչ առաջ դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Այս մասին հայտնում է  պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:Իննեսա Պետրոսյանը  նշում է , որ այս պահին Արամ Մանուկյանն ու Պավլիկ Մանուկյանը  գտնվում են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ ԱԱԾ-ն արդեն միջնորդություն է ներկայացրել Պավլիկ Մանուկյանի նկատմամբ  […]

Հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  Հուլիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թե բանավոր, և թե գրավոր ձևով բազմիցս պաշտոնապես նախազգուշացրել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը բռնազավթած խմբին անհապաղ դադարեցնել շարունակվող հանցավոր գործողությունները, մասնավորապես՝ չկրակել, ինչպես նաև զինված դուրս չգալ ՊՊԾ գնդի տարածքից: Միաժամանակ խմբին նախազգուշացվել էր, որ այս պահանջները չկատարելու դեպքում նրանց […]

Արմեն Մուրադյանին ոստիկանները թույլ չեն տվել մտնել ՊՊԾ գնդի տարածք

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը քիչ առաջ գնացել է Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածք, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել ներս մտնել: Այս մասինտեղեկացանք  Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: ԱՆ-ից չեն կարող հայտնել, թե ինչ նպատակով է նա գնացել այնտեղ նախարարը: Հիշեցնենք, որ այս գիշեր հաղորդվել էր, որ զինյալ խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում, բացի հիվանդանոց տեղափոխվածներից, կա […]

«Սասնա ծռերը» բժիշկներին կազատեն, երբ ՊՊԾ գունդ կգա Արմեն Մուրադյանը

«Սասնա ծռեր» խմբի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տեղադրվել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բուժանձնակազմի ճակատագրի վերաբերյալ: «Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա եւ այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ»,- ասված է հայտարարությունում:

Պավլիկ Մանուկյանի վիճակը շարունակում է ծանր մնալ. բժիշկը մանրամասնել է

«Հայր և որդի Պավլիկ և Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, իսկ այս գիշեր վիրավորված ոստիկանի վիճակը` միջին»,-այս մասին այսօր՝ հուլիսի 27-ին  լրագրողների  հետ զրույցում հայտնեց  «Էրեբունի»  բժշկական կենտրոնի  ինտենսիվ թերապիայի  ղեկավար Հարություն Մանգոյանը: Մանգոյանի խոսքով՝ Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի մոտ  առկա են դրական փոփոխություններ. մեկ ժամ առաջ անջատվել է  արհեստական շնչառության սարքը, ունի […]

Ինչպես են վիրավորՊավել Մանուկյանն ու որդին հիվանդանոց տեղափոխվում/վիդեո/

«Սասնա ծռեր» խմբավորման վիրավոր անդամները, որոնց թվում են նաև Պավել Մանուկյանը և նրա որդին, տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոնն: Ներկայացվող  կադրերում երևում են, թե ինչպես են նրանց տեղափոխում վերակենդանացման բաժանմունք:

Աշոտ Պետրոսյանին և Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց

Նախորդ   գիշեր Ոստիկանության և «Սասնա ծռեր» ջոկատի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորված Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը, որոնք երեկ գտնվում էին «Էրեբունի» ԲԿ-ում,  տեղափոխվել են դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին Henaran.am-ը  տեղեկացավ Քրեակատարողական հիմնարկների վարչությունից: Նշվեց, որ խմբի անդամների  նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելուց հետո, որոշվել է վիրավորներին տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։

Երթից հետո բերման է ենթարկվել 64 քաղաքացի

Այս գիշեր տեղի ունեցած երթից հետո ապօրինի զենք, զինամթերք եւ պայթուցիկ նյութեր պահելու կասկածանքով բերման է ենթարկվել 64 քաղաքացի: Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ  ոստիկանության լրատվական ծառայությունից: «Նրանցից 63-ն ազատ են արձակվել, մեկը ձերբակալված է, քանի որ նրա մոտ թմբուկավոր զենք է հայտնաբերվել»,- տեղեկացրին  ոստիկանությունից:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի