08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ոստիկանի վրա շիշ շպրտելը չի արդարացվում.իրավապաշտպանը մանրամասնում է /վիդեո/

«Ոչ ոք իրավունք չունի ենթարկվել բռնության` խաղաղ երթի, ցույցերի, ակցիաների ժամանակ, եթե վերջինս վտանգ չի ներկայացնում հասարակությանը և հանրության այլ շերտերին»,-այսօր  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ քրեորեն պատժելի է նաև իրավական մարմինների գործունեությանը խոչընդոտելը, նրանց օրինական, օրենքով սահմանված ստույգ պահանջին չենթարկվել, իրավական մարմնին բռնություն ցուցաբերելը. «Ոչ ոք չի արադարացնում ոստիկանների վրա շիշ շպրտելը, քարեր շպրտելը: Այսօր ոստիկանի հանդեպ ատելության նոտան շատ մեծ է: Եթե հավաքվածներն օրենքի և արդարության կողմնակիցն են, իրավական երկիր են ուզում, ամեն մարդ պետք է սկսի ինքն իրենից, ցուցարարը պետք է սկսի ինքն իրենից»,-ընդգծեց իրավապաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ