28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Սպանություն Չարենցավանում

Հուլիսի 27-ին, ժամը 16.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել 1985 թ. ծնված Գարիկ Մանվելյանը:
Նույն օրը, ժամը 18-ին, Մանվելյանը հիվանդանոցում մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրան Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի շենքերից մեկի աստիճանահարթակում, վիճաբանության ժամանակ, սուր ծակող-կտրող գործիքով մի քանի անգամ դիտավորյալ հարվածել է 1988 թ. ծնված Կարեն Հ.-ն:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Կոտայքի մարզային վարչությունների, Չարենցավանի և Սևանի բաժինների, Չարենցավանի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 20.20-ին, Կարեն Հ.-ն Սևան քաղաքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել Չարենցավանի բաժին:
Կարեն Հ.-ն ձերբակալված է, հանցագործության գործիք դանակը՝ առգրավված:
Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ