14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պավլիկ Մանուկյանի կալանքի հարցը կքննվի այսօր

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի կալանքի հարցը կքննվի այսօր` հուլիսի 31-ին: Այս մասի հայտնում է  նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը գտնվում է Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում:

Հիշեցնենք, ըստ ոստիկանության հաղորդագրության, Պավլիկ Մանուկյանն եւ նրա որդին ոտքերի հատվածում հրազենային վիրավորում են ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Արամ Մանուկյանը այժմ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում է։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ