24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Սթափվելու, ուշքի գալու ժամանակն է»

Էլի մի զոհ, էլի ցավ, էլի որբեր …Հը ? դուք , որ երեկ, նաև հիմա. ոստիկաններին խայտառակ եք անում, ասում եք, ինչ պատահի, նույնիսկ ազգի թշնամի ու դավաճան եք համարում, հիմա սիրտներդ չի ցավում ? չեք ? հառաչում երեք որբուկների համար; Գիտեմ, միանշանակ չի ընդունվելու ասածս, բայց հերիք է, բավական է, ինչքան զատվեցինք ու կիսվեցինք […]

Սեթո Նազարյանին վիրահատում են

Այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմաններում ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից հրազենային վնասվածքով Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված «Սասնա ծռերի» անդամ Սեդրակ (Սեթո) Նազարյանն այս պահին Վերակենդանացման բաժանամունքում է, նրան վիրահատում են: Այս մասին Henaran.am-ը  տեղեկացավ  հիվանդանոցից: Նշենք, որ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ այսօր՝ հուլիսի 31-ին, ժամը 9.30-ի սահմաններում […]

ՊՊԾ գնդում պատանդ պահված բուժաշխատողները պատմում են /վիդեո/

ՊՊԾ գնդի տարածքում պատանդ պահված բուժաշխատողների առաջին հարցազրույցն ազատության մեջ այն մասին, թե ինչպես իրենց հաջողվեց, օգտվելով զինյալների քնած լինելու հանագամանքից, դուրս գալ տարածքից և իրավապահների աջակցությամբ հասնել անվտանգ գոտի:

Պավլիկ Մանուկյանին երկու ամսով կալանավորեցին

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին այսօր` հուլիսի 31-ին, երկու ամսով կալանավորեցին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը` նշելով, որ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր «Շտապօգնության» մեքենայով պատգարակով Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից դատարան է տեղափոխվել Պավլիկ Մանուկյանը: Նրան դատարանից տեղափոխել են «Դատապարյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Նշենք, […]

ՊՊԾ գնդում կրծքի վիրավորում է ստացել «Սասնա ծռերի» անդամ Սեթո Նազարյանը

Քիչ առաջ շտապ հաղորդագրություն տարածվեց, որ ՊՊԾ գնդում  կրծքի վիրավորում է ստացել «Սասնա ծռերի» անդամ Սեթո Նազարյանը: «Նրան տարել են: Սակայն վիճակի մասին տեղեկություն չունենք, վիրավո՞ր է, թե՞ մահացած»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՊՊԾ գնդից դուրս են հանվել զինված խմբի երկու անդամներ.մանրամասնում են/վիդեո/

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից դուրս են հանվել զինված խմբի անդամներ Ռուբեն Գրիգորյանն ու Գևորգ Մելքոնյանը: Ոստիկանությունը տեսանյութ է տարածել, որտեղ նրանք պատմում են այնտեղ հայտնվելու և հեռանալու հանգամանքների մասին:  

Պավլիկ Մանուկյանը դատարան է տեղափոխվել

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանին այսօր` հուլիսի 31-ին, «Շտապօգնության» մեքենայով պատգարակով Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցից տեղափոխել են դատարան: Լրագրողների հետ զրույցում Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ քիչ անց քննվելու է Պավլիկ Մանուկյանի կալանքի հարցը. «Պավլիկ Մանուկյանը գտնվում է դատարանում, նրան պատգարակով են տեղափոխել դատարան: Նախաքննական մարմինը միջնորդել է նրա նկատմամաբ որպես խափանման միջով […]

Աշոտ Ահարոնյանի կոչը` մանկամիտներին

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքում գրառել է. «Համացանցում որոշ մանկամիտներ տեղեկություն են տարածել, թե երեկ սպանված զինծառայողի քեռու տղան ասել է, որ նա չէր ուզում ծառայել: Յուրի Տեփանոսյանն իրականում քեռի ունի, բայց նրա քեռին որդի չունի: Լրատվամիջոցներին, սոցցանցի իրական օգտատերերին կոչ եմ անում անհեթեթ տեղեկություններ չտարածել»:

Խորենացի փողոցում պայթյունների ձայներ են լսվել

Վերջին մեկ ժամվա ընթացքում Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ են լսվել. Մեկը 11.20-ին, մյուսը՝ մոտ 10 րոպե անց։ Խորենացի փողոցի այն հատվածում, որտեղ լրագրողներն են, լսվել են միայն պայթյունների ձայները։ «Ազատություն» ռադիոկայանը ներկայացրել է սիրողական տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես է ՊՊԾ գնդի տարածքից ծուխ դուրս գալիս։ Տեսանյութը՝ԱՅՍՏԵՂ։

Կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից. Ոստիկանություն /ֆոտո/

Ոստիկանությունը պարզաբանել է նախօրեին՝ հուլիսի 30-ին, ՊՊԾ գնդի տարածքից դուրս ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանության փաստը։ Այս առնչությամբ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Երեկ ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյո՞ք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից: Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի