Հաքքարի նահանգում սպանվել է 35 քուրդ գրոհային
Հունիսի 30-ին Թուրքիայի հարավ-արևելյան սահմանամերձ Հաքքարի նահանգի մի շարք շրջաններում երկրի զինված ուժերի կողմից իրականացված օդային հարձակումների հետևանքով սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 35 զինյալ:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով, զինված ուժրի հայտարարությանը, նշում է, որ Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում և այնտեղ գտնվող Բեյբութ ռազմաբազայի մոտակայքում իրականացված ռազմաօդային գործողության ընթացքում վնասազերծվել է 23 քուրդ գրոհային ևս 4-ը սպանվել է նշյալ վայրերում անցկացված ցամաքային գործողության ժամանակ:
Նշվում է, որ քուրդ զինյալների 3 տարբեր խմբեր փորձել էին ներխուժել նշյալ ռազմաբազա: Իսկ նույն Հաքքարիի արդեն Չուքուրջա շրջանում սպանվել է 8 PKK-ական: Տարածքում թուրքական ուժայինների գործողությունները շարունակվում են: