Ընդիմությունը ուներ միայն պլան` Ա. Թագուհի Թովմասյան/վիդեո/
«Այն իրավիճակը որը մենք ունենք «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման և 15 օր հետո իրավապահ մարմիններին հանձնվելուց հետո հետևյալն է` 70-ից ավել վիրավոր, 2 զոհ, հույսը կորցրած հասարակություն և երկկողմանի անպատասխանատու լինելու մթնոլորտ»,-այսօր`օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովուրդ»օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը :
Թովմասյանի խոսքով իշխանությունը չհասկացավ ինչ է կատարվում և այս 15 օրերի ընթացում և գրեթե անիշխանություն էր տիրում, իսկ ընդիմությունը ուներ միայն պլան Ա, թե ինչպես պետք է սկսի զինված հարձակումը, իսկ թե դրանից հետո ինչ է լինելու եթե իրենք հասարակության լայն աջակցությունը չունենան ըստ էության չկար այդ ծրագիրը, որի արդյունքում ունեցանք այս տխուր պատկերը:
«Ընդիմություն ասելով ես ի նկատի չունեմ միայն «Սասնա ծռեր»-ին այլ նաև նրանց աջակցող ուժերին ովքեր բազմաթիվ դեպքերում հասարակությանը թողեցին մենակ ոստիկանների հետ բախումների ժամանակ և դրա համար կրեցին զրո պատասխանատվություն»,-նկատեց Թագուհի Թովմասյանը:
Մանրամասները`տեսանյութում